o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ փողեր՝ առանց մրցույթի. աղմուկ հանած միտում. «Փաստ»

19.10.2019 13:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեծ փողեր՝ առանց մրցույթի. աղմուկ հանած միտում. «Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից եւ մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր: 

«Վերևների հրահանգով», առանց տեղյակ պահելու՝ հեռացրել են հիմնադրամի կազմից.168am

Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ:

Հասկանալի չէ, թե նման խոշոր գնումները ինչու են իրականացվում առանց մրցույթի, սեփական կամքով ու ճաշակով, եւ ինչ սկզբունքով է որոշվել, որ, օրինակ՝ մի կազմակերպությունն ավելի փոքր մասնաբաժին է ստացել, քան մյուսը: 

Վերջապես, ինչո՞ւ հարգարժան Պողոսը պետք է թույլատրի, որ իր վճարած հարկերը բաշխվեն առանց վերահսկողության առավել լուրջ գործիքների: 

Հուսանք, որ այս դեպքում տրված պատվերների գումարների մեծությունը կապ չունի Գյումրիից Երեւան ուղերթի քայլերի քանակի հետ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19.10.19թ. համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА