o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը (լուսանկարներ)

19.10.2019 14:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը (լուսանկարներ)

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» գիտական հրատարակության շնորհանդեսը, գրում է «Բելառուսն այսօր» պարբերականը:

Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ (լուսանկարներ)

«Առաջին անգամ գրքում մեկտեղված են Բելառուսի տարածքում զոհված, անհայտ կորած և հուղարկավորված 3429 հայ ռազմիկների մասին կենսագրական տեղեկագրերը։ Առանձնացվել է Բրեստի ամրոցի պաշտպան հայերի ցուցակը: Դրանում կա 101 անուն»,- ասված է պարբերականի հրապարակման մեջ:

Նշվում է, որ գրքում տեղ են գտել Բելառուսում ռազմական սխրանքների և արժանիքների համար պարգևատրված ավելի քան երկու հազար հայերի պատվոգրերից հատվածներ, 30 ականավոր հրամանատարների մասին հակիրճ կենսագրական ակնարկներ, Խորհրդային Միության 15 հերոսների, հայկական ծագմամբ Փառքի հայ շքանշանակիրների մասին պատմություններ:

Հրատարակությունը ներառել է նաև առանձին ակնարկներ Վորոշիլովի անվան 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան պատմության մասին, որոնք 1944 թվականի ամռանը մասնակցել են Բելառուսի ազատագրմանը:

Հաղորդվում է, որ նախագծի ղեկավարը Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА