o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (տեսանյութ)

19.10.2019 13:06 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (տեսանյութ)

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի հերթական թողարկման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայտնի շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը

Իվան Ուրգանտի խնդրանքով շոումենը մեկնաբանել է իր համատեղ լուսանկարը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ նրա իսկ նստավայրում: 

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

«Դու մի մտածիր, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Ես պարոն Սարգսյանի հետ ծանոթ եմ մինչ նրա՝ նախագահ դառնալը: Եվ գալով Հայաստան՝ ես նրանից հրավեր ստացա այցելել նախագահական նստավայր: Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, և նա ինձ նվիրեց գլխարկ՝ Հայաստանի զինանշանով»,- պատմել է Գարիկ Մարտիրոսյանը:

Շոումենը հայտնել է, որ նա նման լուսանկար ունի նաև Ուկրաինայի նախագահի հետ, ինչպես նաև տեսանյութ, որում նա պարում է ՌԴ նախկին նախագահ, այժմ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հաղորդավարը ցուցադրել է ևս մի լուսանկար, որում պատկերված են ՀՀ նախագահն ու ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Նրանք խոսել են Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի մասին, որին, ինչպես շոումենն է նշել, հայերն ասում են՝ «մեր Քանյե Ուեսթը»:

Հաղորդմանը հյուրընկալվել է ևս մի հայ՝ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը, որը եկել էր ընկերոջ՝ ռուս չեմպիոն Նիկիտա Նագորնիի հետ:

 

Տեսանյութում Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ հատվածը՝ սկսած 11:30 րոպեից.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА