o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջազ նվագախումբը ինքնատիպ համերգով հանդես կգա Yerevan Jazz Fest-ի շրջանակում

19.10.2019 14:50 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջազ նվագախումբը ինքնատիպ համերգով հանդես կգա Yerevan Jazz Fest-ի շրջանակում

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական մոտեցմամբ կներկայացնի Մայքլ Ջեքսոնի հայտնի հիթերը

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:

Կհնչեն ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, նոր մշակումներ:

Նշենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА