o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մատենադարանի հետևամասում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

20.10.2019 10:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մատենադարանի հետևամասում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Երևանում մի քանի մեքենա է այրվել. փրկարարներին հաջողվել է հանգցնել կրակը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Ավելի վաղ, հոկտեմբերի 19-ին հայտնել էինք, որ հրավառությունից հետո հրդեհվել է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Երևանում:

        

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА