o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշատի գերեզմանատանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել որսորդական հրացանով. Shamshyan.com

20.10.2019 11:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արտաշատի գերեզմանատանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել որսորդական հրացանով. Shamshyan.com

Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Յուրիկ Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։ Այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Ոստիկաններն ու քննիչները վիրավորի տատու և պապու գերեզմանում հայտնաբերել են Յու. Հ-ի անվամբ հաշվառված «Իժ-18» տիպի մեկփողանի 32 մմ տրամաչափի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА