o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում. Հայկ Կիսեբլյան

21.10.2019 13:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում. Հայկ Կիսեբլյան

Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

– Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը, «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում..

Ո՞նց ենք բաժակ բարձրացնելու մի հերոսի համար, երբ նույն պահին դատում ենք երկու այլ հերոսների. Արա Վարդանյան

Պարզվում է, որ որպես գնդապետ ներկայացող այս անձը՝ անգամ ազատամարտիկ էլ չէ: Պարզվեց, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, բայց և միաժամանակ լրատվամիջոցներով Վիտալի Բալասանյանին դիմող և ահաբեկող Աշոտ Իսախանյանը՝ նույն այն Աշոտ Իսախանյանը, (որին 90-ականների պատերազմի ժամանակվանից, Վազգեն Սարգսյանի հրահանգով), գեներալ Մանվեը պատժել, հետո նաև 22 օր շղթայել և պահել է խարդախության համար՝ այսօր ևս խարդախության համար է դատապարտված:
Տեղադրածս առաջին նկարից պարզ էրևում է, որ Աշոտ Իսախանյանն ունի կազակական գնդապետի վկայական, որտեղ նրա համազգեստը նմանեցված է ՀՀ ոստիկանի համազգեստին, ինչը որ խարդախություն է՝ քրեական հանցագործություն: Հավանաբար նա ոչ միայն իր համար, այլ նաև ուրիշների համար է նման վկայականներ պատրաստել և որի պատճառով էլ հետագայում հայտնվել է բանտում:

2014-ի փետրվարի 20-ին, համացանցում հայտնված ոստիկանական հայտարարությունից պարվում է, որ Դատապարտյալ Աշոտ Իսախանյանը, քրեակատորողական հիմնարկում գտնվելով հանդերձ, կրկին համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակլ. «ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայոր Սյունիքի աշխարհազորի հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել»:
Այսքանից հետո հավելեմ միայն, որ այսօր ևս Ֆեյսբուքյում և «Օդնոկլասնիկ» սոոցցանցերում ունի էջեր և ոչ միայն լրատվակայքերին է հայտարարություններ գրում, այլ նաև հայտնվում է համացանցում և գործում խարդախություններ և մարդ վախեցնում: 
Նա իր ֆեյսբուքյան էջում, իր անվան կողքին գրել է «Արցախի հերոս», այնինչ մի շարք ազատամարտիկներ պնդում են, որ նա անգամ շարքային ազատամարտիկ էլ չի եղել...:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА