o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դդմի կորիզի 5 օգտակար հատկությունները

21.10.2019 18:05 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դդմի կորիզի 5 օգտակար հատկությունները

Եթե դդմի կորիզները դեռ չեն գտել իրենց կայուն տեղը ձեր սննդակարգում, հիմա ժամանակն է դա ուղղել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքի մի քանի օգտակար հատկությունները։

Շաքարախտի վերահսկում

7 օգտակար մթերք՝ երկարակյացների համար

Իրենց մեջ պարունակվող սննդարար նյութերի շնորհիվ դդմի կորիզները նպաստում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի լավագույնս վերահսկմանը։ Ավելին՝ նրանք կարգավորում են ինսուլինի արտադրությունը, այդ իսկ պատճառով շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում դդմի կորիզ ընգրկել։

Շագանակագեղձի առողջության պահպանում

Դդմի կորիզներն առավել օգտակար են տղամարդկանց համար․ ցինկի մեծ պարունակության շնորհիվ դրանք ոչ միայն պահպանում են շագանակագեղձի առողջությունը, այլեւ օգնում են պահպանել վերարտադրողականությունը։

Ավելորդ քաշի դեմ պայքար

Դդմի կորիզները շատ կալորիա եւ սպիտակուցներ են պարունակում, այդ իսկ պատճառով օգնում են զսպել քաղցը։ Դրանք պարունակում են երկաթ, որը նպաստում է էներգիայի բարձր մակարդակի պահպանմանը եւ կանխում է սովի սպազմերը, որոնց պատճառով մեզ այդպես ձգում են քաղցր խորտիկները։

Օգնություն արտրիտի դեպքում

Դդմի կորիզները պարունակում է Օմեգա - 3 եւ Օմեգա - 6 ճարպաթթուներ, որոնք արտրիտի դեպքում նվազեցնում են ցավերը եւ նույնիսկ նվազեցնում են այդ հիվանդության զարգացման ռիսկը։

Ընկճախտի պրոֆիլակտիկա

Դդմի կորիզները ընկճախտի պրոֆիլակտիկայի լավ միջոց են համարվում, քանի որ վերահսկում են հորմոնային դիսբալանսը։ Դրանք պարունակում են վարքագծի կարգավորման, քնի որակի բարելավման եւ տրամադրության համար մեծ դեր ունեցող հորմոնների համար պատասխանատու որոշակի ամինաթթուներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА