o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սմարթֆոններն ու գաջեթներն արագացնում են ծերացումը․ հետազոտություն

21.10.2019 19:34 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սմարթֆոններն ու գաջեթներն արագացնում են ծերացումը․ հետազոտություն

Գաջեթների էկրաններից տարածվող երկնագույն լույսի երկարատեւ ազդեցությունը վնասում է աչքի ցանցաթաղանթը եւ ուղեղի բջիջները։ Այդ մասի ահազանգում են ԱՄՆ Օրեգոնա նահանգի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունների արդյունքները համառոտ ներկայացնում է Science Daily-ն։ 

Սննդային փաթեթները վտանգավոր են երեխաների ուղեղի համար. հետազոտություն

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները ստուգել են, թե ինչպես է կապույտ լուսադիոդի ամենօրյա 12-ժամյա լուսավորությունն ազդում Drosophila melanogaster ճանճերի օրգանիզմի վրա։ Պարզվել է, որ նման լուսային ճառագայթման չենթարկվածների համեմատ, ճառագայթված ճանճերն ավելի շուտ են մահացել։ 

Նրանց մոտ հայտնաբերվել են նաեւ աչքի ցանցաթաղանթի եւ գլխուղեղի նեյրոնների վնասվածքներ, ինպես նաեւ՝ շարժողական ակտիվության խանգարումներ։

Հատկանշական է, որ հետազոտվող ճանճերի մեջ եղել են այնպիսիները, որոնք աչք չեն ունեցել, սակայն նրանց ուղեղում էլ են խանգարումներ նկատվել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ երկնագույն լույսն արագացնում է ծերացումը՝ ազդելով սթրեսի հանդեպ պաշտպանական ռեակցիայի զարգացմանը մասնակցող որոշ գեների ակտիվության վրա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА