o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրական 5 սիգարե՞տ, թե՞ 2 տուփ. կա՞ արդյոք տարբերություն, թե որքան կծխես

21.10.2019 20:05 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Օրական 5 սիգարե՞տ, թե՞ 2 տուփ. կա՞ արդյոք տարբերություն, թե որքան կծխես

Ցանկացած քանակությամբ ծխախոտ ծխելը, անգամ օրական 5 հատից պակաս, երկարատեւ վնաս է հասցնում թոքերին, ինչպես ցույց է տվել Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

Որքանո՞վ է կարեւոր օրվա ընթացքում ջուր խմելը

«Շատերը կարծում են, թե օրական մի քանի սիգարետ ծխելն այնքան էլ վնասակար չէ, բայց պարզվում է, որ թոքերի գործառույթի նվազումը օրական 5 սիգարետ ծխողների եւ օրական 2 տուփ ծխողների միջեւ այնքան էլ մեծ չէ»,- ասել է հետազոտության ղեկավար Էլիզաբեթ Օլսները։

Գիտնականները համեմատել են թոքերի ֆունկցիան (օդի ծավալը, որը մարդը ներշնչում եւ արտաշնչում է) ծխողների, նախկին ծխողների եւ երբեմն ծխողների միջեւ։ Թոքերի գործառույթը նվազում է բնականորեն տարիքի հետ կապված՝ սկսած 20 տարեկանից, իսկ ծխելը զգալիորեն արագացնում է այդ պրոցեսը։

Գիտնականները հետազոտել են ավելի քան 25 հազար մարդու, որպեսզի տեսնեն թոքերի գործառույթի տարբերությունները քիչ ծխողների (օրական 5-ից պակաս) եւ մոլի ծխողների (ավելի քան 30) միջեւ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ թոքերի գործառույթը քիչ ծխողների մոտ նվազում է գրեթե նույն արագությամբ, ինչ եւ մոլի ծխողների պարագայում։ Երբեք չծխողների համեմատ թոքերի գործառույթի նվազման լրացուցիչ նվազումը կազմում է 7,65 մլ/տարի եւ 11,24 մլ/տարի մոլի ծխողների մոտ։

Դա նշանակում է, որ նա, ով քիչ է ծխում, կարող է կորցնել թոքերի գործառույթի նվազման մոտավորապես նույնքան ծավալ, որքան մոլի ծխողները 9 ամսում։ Ուստի, հեղինակները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր քիչ են ծխում, չգայթակղվել թվացյալ «անվնասակարությամբ» եւ լրիվ հրաժարվել ծխելուց։

Գիտնականները ստուգել են նաեւ այն ենթադրությունը, թե թոքերի տարողության նվազման արագությունը «կարգավորվում» է ծխելը թողնելուց մի քանի տարի հետո։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեեւ թոքերի տարողությունն ավելի դանդաղ է նվազում ծխելը թողնողների մոտ (1,57 մլ/տարի չծխողների համեմատ), քան ծխողների պարագայում (9,42 մլ/տարի), լիակատար նորմալացում  չի լինում անգամ 30 տարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА