o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները պատմել են, թե որ մթերքներն են վնասակար բացառապես բոլորի համար

22.10.2019 18:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները պատմել են, թե որ մթերքներն են վնասակար բացառապես բոլորի համար

Կարծիքը, թե ցանկացած մթերք կարելի է օգտագործել չափավոր, սխալ է, պնդում են իսպանացի սննդաբանները։ La Vanguardia թերթին տված մեկնաբանությունում նրանք նշել են այն մթերքները, որոնք վնասակար են բացարձակապես բոլորին։

Գիտնականները պահանջում են արգելել անլար ականջակալները

Նրանց խոսքով՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարի համար վնասակար կարող է լինել զտված ալյուրը։ Սննդաբան Պիլար Էսքերի խոսքով՝ զտված ալյուրից պատրաստված սննդամթերքի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել դիաբետի առաջացմանը։

«Հացահատիկային մշակաբույսերի վերամշակման գործընթացում թափոնացվում են բջջանյութն ու այլ սննդարար նյութեր»,- ավելացրել է սննդաբան Մարիա Մերինոն։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել չզտված ալյուր։

Սննդաբանների կարծիքով՝ պետք է խուսափել նաեւ երշիկեղենից, ճարպազերծված կաթնաթերքներից, խոր վերամշակման ենթարկված մսից, թխվածքներից, սնեքներից, կիսաֆաբրիկատներից եւ ալկոհոլից։ Այդ բոլոր մթերքները, մասնագետների խոսքով, վնասակար են բոլորի համար եւ ցանկացած քանակության պարագայում։

Սննդաբաններն ամեն օր բախվում են օրական մեկ գավաթ գինու օգտակարության մասին հայտարարությունների, բայց դա ոչ միայն սուտ է, այլեւ «իսկական բարբարոսություն», պնդում են իսպանացի մասնագետները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА