o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոչ եմ անում իմ հոգեւոր եղբայրներ Արամ ու Սահակ սրբազաններին մի պահ սթափվել». Սեպուհ սրբազան

22.10.2019 11:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կոչ եմ անում իմ հոգեւոր եղբայրներ Արամ ու Սահակ սրբազաններին մի պահ սթափվել». Սեպուհ սրբազան

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը կոչով դիմել է Տ. Արամ արք. Աթեշյանին եւ Տ. Սահակ եպս. Մաշալյանին, մասնավորապես նշելով.

Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն շուրջ 1.1 միլիոն դոլար. Երևանի ավագանու որոշում.antifake.am

«Սիրելի Սրբազան եղբայրներ,

27 սեպտեմբեր 2019 թվակիր հայտարարությամբ մենք մեր մտահոգությունը հայտնեցինք, որ Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջեւ եւ հորդորեցինք համայնքի հոգեւոր ու աշխարհիկ պատասխանատուներին եւ հատկապես Նախաձեռնակ մարմնին, որ համախմբվեն եւ գրավոր դիմեն իշխանություններին վերանայելու կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, մեր ազգային եկեղեցու հինավուրց ավանդությունները: Սակայն, ինչպես տեսանք, բացի կեղծ մտահոգություններից եւ բարձրագոչ հայտարարություններից գործնական ոչ մի քայլ չարվեց արժանապատիվ ընտրություններ անցկացնելու համար:

Պետք է ճշմարիտ խոսենք եւ փաստենք, որ 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը փոփոխության ենթարկվեց ի մասնավորի Սեպուհ արք. Չուլջյանի անձով եւ նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված:

Եթե նա թեկնածություն առաջադրելու մտադրություն չունենար, ապա Թուրքիո ներքին գործոց նախարարությունը կանոնադրությամբ չէր սահմանափակի արտերկրի հոգեւորականների մասնակցությունն ընտրություններին:

Այսու հայտարարում ենք.

Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որեւիցէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրեւ լիարժեք գահակալ, ուստիեւ ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ եւ որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգեւոր ինքնասպանության սկիզբն է:

Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, եւ ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին եւ Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլեւ՝ համայն հայությանը:

Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն․ ՌԴ ԱԳՆ

Հետեւաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է եւ հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգեւոր կառավարիչ: Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից եւ ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների եւ որակական հատկանիշների մրցակացություն:

Սակայն դեռ կա մի փոքր հույս եւ ես կոչ եմ անում իմ հոգեւոր եղբայրներ Արամ ու Սահակ Սրբազաններին մի պահ կանգ առնել, սթափվել եւ որդիաբար լսել մեր եկեղեցու բազմավաստակ հոգեւորականի՝ Գարեգին արք. Բեկչյանի հայրական կոչն ու խնդրանքը եւ ստորադասել ընտրական ու անձնական ամբիցիաները, տեսնել մեզ՝ հոգեւորականներիս ակնածանքով նայող հայ համայնքի եւ Աթոռի երկարաժամկետ շահը: Սրբազան իմ եղբայրները կարող են ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել իրենց հավատարմությունը եկեղեցական ավանդույթին եւ հայ համայնքի հետ համատեղ քայլ անել նման կարգով ընտրությունները չեղարկելու համար: Վստահ եմ, որ հայ համայնքի հետ միասնական կամքի ու արժանապատիվ դիրքորոշման պարագայում Թուրքիա պետությունը նույնպես հարգանքով կմոտենա եկեղեցական, համայնքային իրավունքներին եւ կվերանայի իր մոտեցումները։

Իսկ ես իմ կողմից որպես գործնական քայլ հայտարարում եմ, քանի որ իմ անձն է պատճառը կանոնադրության փոփոխման եւ Թուրքիայից դուրս ապրող հոգեւորականների ընտրություններին մասնակցությունը խոչընդոտող հանգամանքը, ապա ես պատրաստ եմ հանուն իմ հոգեւոր մյուս եղբայրների իրավունքի վերականգնման չներկայացնել իմ թեկնածությունը իբրեւ պատրիարքի գահի հավակնորդ:

Ողջամտություն եւ իմաստություն բոլորիս այս բարդ իրավիճակում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА