o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է

22.10.2019 16:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված է, բոլորը դա տեսնում են և հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել երեքշաբթի օրը՝ Սոչիում Ռուսաստանի նախագահի նստավայրում:

«Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված է, մենք բոլորս դա տեսնում ենք, հասկանում, ես կարծում եմ՝ մեր այսօրվա հանդիպումը, մեր կոնսուլտացիաները շատ պահանջված են: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ առկա են տարածաշրջանում, և թույլ կտա պատասխաններ գտնել բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների», - ասել է Պուտինը։ 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА