o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

1920 ԹԻՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ

22.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
1920 ԹԻՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ

Բավականին մտահոգիչ եւ լուրջ մտորումների տեղիք տվող փաստ հնչեցրեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր եւ խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը գալիք տարվա պետբյուջեով սառեցնում է ռազմական ծախսերի աճը, միանգամայն այլ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանը: Այն է, եթե գալիք տարի Ադրբեջանի պետբյուջեն, ըստ Չալաբյանի, կունենա 1.7 տոկոս աճ եւ կհասնի 14.5 միլիարդ դոլարի, ապա պաշտպանական բյուջեն կաճի 20,9%-ով՝ հասնելով 2,267 մլրդ դոլարի: Այսինքն, 250-300 միլիոն դոլարով պետբյուջեի աճի ֆոնին, Բաքուն ռազմական բյուջեն կավելացնի 450-500 միլիոնով: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ այլ ուղղություններից դեռ մի բան էլ պետք է կրճատի՝ ռազմական ծախսերը ապահովելու համար:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

«ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ»` ՆՈՐՈՎԻ

Ստացվում է այս պատկերը: Օրերս Մինսկի խմբի համանախագահների հետ մեր կառավարության ղեկավարի հանդիպման ժամանակ եւս շեշտ դրվել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերի» վրա: Իսկ փաստը, որ գալիք տարվա ՀՀ պետբյուջեի ընդհանուր ծախսերի որոշակի ավելացման ֆոնին պաշտպանությանը հատկացվող միջոցները չեն փոխվելու, անշուշտ, «խաղաղության նախապատրաստման» տիպիկ քայլ է: Իսկ ահա Բաքվի կողմից սպասվող ողջ եկամուտներից էլ մեծ գումարով ռազմական բյուջեի ավելացումը միանշանակ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստման ընդգծված քայլ է: Եվ ստացվում է, որ Փաշինյանը «նախապատրաստվում է խաղաղության», իսկ Ալիեւը՝ պատերազմի, կամ գոնե ցանկանում է նման տպավորություն ստեղծելՆման հակասության մեկնաբանություններից կարող է լինել, օրինակ, օրերս Վիտալի Բալասանյանի կողմից արված աղմկոտ հայտարարությունները, որոնցով նա այն միտքն առաջ քաշեց, որ. «Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը»: Ապա բացատրեց, թե ինչ էր Լեւոնի ուզածը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը հետեւյալն էր. տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում»: Եվ վերջապես, զուգահեռներ անցկացրեց Ալիեւ-Փաշինյան «վերելակային բանակցությունների», լեւոնական այդ հին ու նոր ծրագրերի եւ Բոլթոնի հայտնի «Հողեր՝ խաղաղության դիմաց» պահանջի հետ: Եվ չմոռանանք, որ Բոլթոնն էլ իր հերթին պահանջում էր այն, ինչը դեռ արցախյան պատերազմի ժամանակներում հայտնի էր «Գոբլի պլան» անվամբՀիշեցնենք նաեւ, թե այն ժամանակներում գերհզոր ուլտրալիբերալիզմի քարոզչական խոսափող Գոբլն ինչ գաղափար էր առաջ մղում տարբեր սոուսներով դեռ մինչեւ 2000-ականների սկզբները հրամցվող այդ ծրագրով: «Գոբլի պլանի» հիմնական առանձնահատկությունն այն էր, որ ինչ-որ լուծման տարբերակ նախատեսելով արցախյան հակամարտության համար, դրա տակ հասնել ադրբեջանական հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ կապող օղակի ստեղծման, որը չվերահսկվեր Հայաստանի կողմից: Իսկ դա, ըստ էության, նշանակում էր Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա չընդհատվող գիծ: Նման միջանցքը, առավել եւս, եթե այնտեղ տեղակայվեին ՆԱՏՕ-ական ուժեր, նախ ծանր հարված էր ՌԴ-ի համար, ապա նաեւ, այն անմիջապես կվերածվեր հակաիրանական պլացդարմի: Այսինքն, որ այն գոնե մինչ Իրանի հարցերի լուծումը ծառայելու էր հիմնականում Իսրայելի շահերին, եւ այս ֆոնին կարելի է նաեւ Տեր-Պետրոսյանի ֆունկցիան կռահել: 2000-ականների սկզբներից Հայաստանում կտրուկ ակտիվացավ ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը, որի պարագայում «Գոբլի պլանը» զարգացում չուներ: Իսկ ահա նիկոլական «հեղափոխությունից» հետո, եթե առաջնորդվենք Բալասանյանի ասածներով, պատկերը նորից փոխվել է: Դա էլ է հասկանալի, հաշվի առնելով, որ հայաստանյան իշխանական համակարգում այսպես ծլել-ծաղկել են Սորոսի՝ ինչպես ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» նախօրեին «պատահաբար» հիշեցրեց՝ հունգարական հրեա Դյորդ Շվարցի «ճտերը»: Ի դեպ, եթե այս ամենին գումարենք Ալիեւ-Սորոս եւ Ալիեւ-Իսրայել ավելի քան ջերմ կապերը, ապա Բալասանյանի պնդումը, թե Դուշանբեի «վերելակում ինչ-որ մութ հարցերի շուրջ խոսակցություն է եղել: Ընդհուպ կան խոսակցություններ, որ Իլհամ Ալիեւը ինչ-որ փաստաթուղթ կամ թղթեր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին», միանգամայն հետաքրքիր տեսք են ստանում:

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին, որ ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. Արմեն Աշոտյան

 

ԹՈՒՐՔԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ

Չնայած, չշտապենք բոլոր սլաքներն ուղղել Իսրայելի դեմ: Միգուցե կարճաժամկետ հեռանկարում հրեական շահն այստեղ տեսանելի է, սակայն երկարաժամկետ կտրվածքով բոլորովին այլ հիմնական շահառուներ են երեւում: Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա չընդհատվող գիծը, անկախ դրա սկզբնական նշանակությունից, երկարաժամկետ հեռանկարում նշանակում է թյուրքական աշխարհը կապող օղակ: Իհարկե, իր ժամանակին Տեր-Պետրոսյանը ասվածից բխող Հայաստանի համար խիստ վտանգավոր իրավիճակի ելք էր քարոզում Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունների եւ Արցախը «ամենալայն ինքնավարության» կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու մեջ: Բայց ահա նույնքան «պատահական» կերպով էլ «Կոմսոմոլսկայա պրավդայի» հիշատակված ահազանգին միացավ նաեւ ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ հիշեցնելով 100-ամյա վաղեմության պատմություն, թե ինչի հասցրեց այն ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի վրա խաղադրույքներ կատարելու այդ նույն լեւոնական քարոզներն այն ժամանակ. «Ադրբեջանը 1920 թվականի ապրիլին դարձավ տարածաշրջանում առաջին պետությունը, որտեղ տեղի ունեցավ խորհրդայնացումը: Դրանում մեծ դեր խաղաց ոչ մեկի կողմից չճանաչված քեմալական Թուրքիան, որը ակնկալում էր Մոսկվայի աջակցությունը: Հայաստանում իշխող դաշնակները, որոնք սկզբում դաշինք էին կնքել ռուս գեներալ Դենիկինի հետ, իսկ հետո իրենց արտաքին քաղաքականությունը լիովին վերակողմնորոշեցին Անտանտի ուղղությամբ, հայտնվեցին Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի համար ընդհանուր քաղաքական եւ գաղափարական հակառակորդների դերում: Այդ պատճառով  վիճելի տարածքային խնդիրները, որոնք այդ ժամանակ հոշոտում էին Բաքվին եւ Երեւանին, գործնականում լուծվեցին հօգուտ Ադրբեջանի»: Չէ, ոչ բոլորը, բացառությամբ Զանգեզուրի, որը հանձնելով, կյանքի կկոչվեր թյուրքական աշխարհի միավորման գաղափարը, եւ Մոսկվան դրա վտանգը լավ գիտակցելով, այն թողեց ՀայաստանինԹե ուր է տանում Տարասովի այս մեսիջը, ինքն էլ բացատրում է՝ ֆիքսելով. «Բաքվի գնահատմամբ, Անդրկովկասում վերստեղծվում է 1920-ական թվականների աշխարհաքաղաքական մատրիցան...»: Ու որպես հիմնավորում, որ Զանգեզուրի նկատմամբ թուրքական հավակնություններն այսօր էլ ոչ թե պատմական կամ տեսական են, այլ միանգամայն գործնական, հիշեցնում է Ալիեւի` օրերս ունեցած հայտարարություններից մեկը. «Ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում` նա ասաց. «Նախիջեւանը բաժանված է Ադրբեջանի մայրցամաքային հատվածից: Նրանց միջեւ տեղակայված է Զանգեզուրը՝ ադրբեջանական հին հողը, որի հանձնելը Հայաստանին՝ հանձնելը թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտում է ստեղծել... Կարծում եմ, որ ժամանակն է մեզ բոլորիս անցնել հաջորդ մակարդակին, այսինքն՝ անցնել համաթուրքական ապագայի նոր հորիզոնների ձեւավորմանը...»:

Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

Չմոռանանք նաեւ հաջորդ խիստ մտահոգիչ հանգամանքը: Այն գործողությունները, որոնք իրականացնում է Թուրքիան Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատվածում, հիմնավորում է այն, որ ինչքան էլ 21-րդ դարն է, սակայն թուրքերը կարող են հողեր գրավել, ընդ որում` նաեւ Ցեղասպանության միջոցով: Իսկ դա ցույց է տալիս, որ Զանգեզուրը եւս կարող է դառնալ թիրախ, ինչքան էլ որ դա նաեւ Հայաստանում շատերն անիրական համարեն:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

 

ԽԱՂԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

Ամբողջ հարցն այն է՝ իրո՞ք «Անդրկովկասում վերստեղծվում է 1920-ական թվականների աշխարհաքաղաքական մատրիցան...», ինչպես որ ենթադրում են Բաքվում: Նման նախանշաններ, ինչ խոսք, կան: Նախ, նորից առկա է Բաքու-Անկարա-Մոսկվա եթե ոչ դաշինքային, ապա առնվազն միանգամայն սերտ հարաբերությունների փաստը: Երկրորդը, նորից Հայաստանն առնվազն տարօրինակ խաղերի մեջ է: Այսինքն, ինչքան էլ վարչապետ Փաշինյանը խոսում է ՌԴ-ի հետ ամենասերտ հարաբերություններից, իրողությունն այն է, որ նրա շրջապատում որոշող շատ դիրքերում են ընդգծված  ռուսատյաց Սորոսի ոչ պակաս ռուսատյաց «ճտերը»: Ու միայն դա բավական է, որ Մոսկվայում այդպես էլ չփարատվի այն մտածմունքը, որ ներկայիս հայաստանյան իշխանությունները գնում են կամ կարող են գնալ 1920թ.-ի հայաստանյան իշխանությունների ճանապարհովԲայց նաեւ կան 1920-ից տարբերվող իրողություններ: Այն ժամանակ ռուսական զորքերը նախ մտան Ադրբեջան, բայց ահա ներկայումս Հայաստանում են: Ճիշտ է, 1920-ի լիակատար կրկնության հասնելու՝ ռուսական բազան Հայաստանից հանելու ուղղությամբ շատ ջանքեր եւ փողեր «թափողներ» եղան, բայց իրողությունը դա է: Հաջորդը. Բաքու-Անկարա-Մոսկվա սերտ հարաբերությունները, թեեւ այսօր էլ կան, սակայն նաեւ դժվար չէ նկատել, որ այս անգամ Մոսկվան շատ ավելի զգուշավոր է այդ հարցում: Նույն Սիրիայում, թեեւ Անկարան փորձում է հնարավորինս մեծ պատառ պոկել, բայց այն, որ ռուսական ուժերն ակտիվորեն փակում են դրա ճանապարհը, իսկ Մոսկվայից էլ քիչ չեն նախազգուշացնող մեսիջները: Նաեւ նկատենք, որ ինչքան էլ ռուսական քաղաքագետները զգուշացնում են Հայաստանին՝ 1920-ը հիշեցնելով, սակայն դա միաժամանակ զգուշացում է նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմին: Այդ թվում, արցախյան պատերազմի վերսկսման անթույլատրելիության մասին պարբերաբար հնչող կոշտ հայտարարությունների տեսքով: Վերջապես, «հողահանձնիչների» դեմ Արցախում եւս ի հայտ եկած կոշտ հակազդեցության տակ նույնպես դժվար չէ տեսնել մոսկովյան հետքըԱյն, որ Հայաստանը կանգնած է 1920թ.-ի կրկնության շեմին, քանիցս զգուշացնելու առիթ մենք էլ ենք ունեցել: Նաեւ, որ ունենալով այդ ամենը թույլ չտվող հիշատակված գործոնները (ռուսական բազա, ՀԱՊԿ-ին անդամակցություն եւ այլն), այնուամենայնիվ, կան ուժեր, որոնք փորձում են այդ ամենը չեզոքացնել: Եվ, ինչ խոսք, դրա դրվագներից մեկն էլ արցախյան ազատամարտի ղեկավար հատվածի չեզոքացումն է, բանակի թուլացումը եւ այլն: Իսկ ռազմական ծախսերի մակարդակի պահպանումը պարզապես հերթական նման ահազանգն էԻ դեպ, չմոռանանք: 1920թ.-ին ռուսական զորքերը, ի տարբերություն մեր օրերի, Սիրիայում չէին: Իսկ դա մեծապես փոխում է ողջ պատկերը: Առավել եւս, որ ոչ ոք չի բացառի նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական զորքերի ի հայտ գալու հեռանկարը, եթե անգամ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը դեմ լինեն: Իսկ դա նշանակում  է, որ խաղն ամենեւին էլ դեռ ավարտված չէ, բայց կարծես շատ մոտ է դրան:

ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА