o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԻՄԱՍՏ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱՏՆՈՒՄ Է»

22.10.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԻՄԱՍՏ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱՏՆՈՒՄ Է»

Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Լսումներին մասնակցեցին պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հատկանշական էր այն, որ ներկաները խոսում էին կուսակցությունների նոր օրենքի մասին, որի նախագիծն անգամ չկա: Այս դեպքում ո՞րն էր լսումների նպատակը, մանրամասնեց ներկաներից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` նախ հիշեցնելով, որ նախկինում թվով 4 ընտրական օրենսգիրք ենք փոփոխել եւ մի քանի օրենք` կուսակցությունների մասին:

«Էկո-տեղեկատվության օրենքի նախագիծը աղտոտում է տրամաբանության միջավայրը»

Իսկ հիմա քննարկում է տեղի ունենում «Կուսակցությունների մասին» նոր օրենքի, որի  նախագիծը նույնիսկ դեռ չկա: Ընդհանրապես` մենք կարող էինք չունենալ Սահմանադրություն, բայց ունենալ մի քանի սահմանադիր օրենքներ, որով առաջնորդվեինք եւ կանոնակարգեինք մեր քաղաքական կյանքը եւ պետության քաղաքական կառուցվածքը: Մինչդեռ ունենք մի քանի տարբերակով արդեն ընդունված Սահմանադրություն, իսկ հիմա փորձում են այդ Սահմանադրության ներքո ինչ-որ սահմանադիր օրենքներ ընդունել: Բայց միեւնույնն է, էությունը բռնապետության դրանից չի փոխվելու: Եթե զուգահեռ այս «Կուսակցությունների մասին» նոր օրենքի հետ չունենք քննարկում ընտրական նոր օրենսգրքի, թե ընտրություններն ինչպես պետք է անցկացնենք, մեր ազգի որ հատվածներին պետք է վերադարձնենք ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ապա անիմաստ է նման քննարկում անցկացնելը: Սա ուղղակի անիմաստ ժամանակի վատնում է: Հիմա ի՞նչ ենք անելու` մեր քաղաքական կյանքը կազմակերպելու ենք միայն ՀՀ-ում 29 հազար քառ.կմ տարածքում ապրող բնակչության կողմից, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների կողմից, այդ թվում` արցախահայության, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ինչպես նաեւ Մոսկվայում, Լոս Անջելեսում եւ այլուր բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Այս հարցի պատասխանը չունենալով` ուզում ենք «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկում անցկացնել: Այս հարցի պատասխանը չունենք եւ չենք էլ ունենա, որովհետեւ այս իշխանությունը չունի դրա վերաբերյալ ո՛չ պատկերացում, ո՛չ ծրագիր, ո՛չ հայեցակարգ: Լեւոն Տեր-Պետրոսյանը միանշանակ մերժում էր, որ մեր հայրենակիցները հնարավորություն ունենային մասնակցելու հայաստանյան քաղաքականությանը, իսկ այս մեկն ավելի խիստ մոտեցում է ցուցաբերում: Հիմա տեղի մեր աղքատ, արդեն ոչ մասնագետ, քաղաքականապես ոչ զարգացած քաղաքացիների կողմի՞ց պետք է իրականացնենք քաղաքականությունը: Եթե այս ձեւաչափով պետք է մասնակցենք, ապա միանշանակ կարիք չկա նոր օրենքի: Նույն ձեւով կարող են շարունակել, որովհետեւ այդ օրենքն էլ չի փրկելու, չի բարելավելու իրավիճակը: Այսօր եթե մեր հանրությունը չգիտակցի, որ պետք է փոխել քաղաքական  համակարգը, իրապես ներդնել հակակշիռների եւ զսպումների համակարգ, ընդունել նոր ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» սահմանադիր օրենք, ապա ոչինչ չի փոխվելու:

​​​​​​​«ԵՊՀ գիտխորհրդի կարծիքը բացասական է, մենք դեմք ենք այս նախագծին». Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА