o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.10.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մի ժամանակ Սասնա ծռերը էպոսի Դավիթն ու Մհերն էին, Անդրանիկը զորավարն էր, Բաբաջանյանը` մարշալը կամ կոմպոզիտորը: Իսկ հիմա ապրում ենք ոչ միայն զարմանալի, այլեւ իրոք «գժական» ժամանակներում: «Սասնա ծռեր» կոչվում են տեռորիստները, Անդրանիկ անունով մի հին ՀՀՇ-ական, այժմ պաշտոնյա, բացառիկ նողկանք է առաջացնում, իսկ Բաբաջանյան ազգանունը միանգամից հիշեցնում է մի արգահատելի կերպարի` երեսփոխան ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ մասին, ով կեղծիք կատարելով խուսափել էր բանակից, իսկ հետո ցուցմունք տվել հարազատ մոր դեմ, իբր ոչ թե ինքը, այլ մայրն է կեղծել: Թե ինչպես են կոչում այդպիսիններին` տպագիր բառապաշարից դուրս է, սակայն սույն կերպարը մեզ զարմացրեց` հպարտանալով եւ գլուխ գովալով, որ ինքը ստուկաչ է, մատնիչ, «գործ տվող»: Երեկ նա սկզբում ինքն իրենից գոհ գրեց. «Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ` ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը»: Իսկ մեկ ժամ անց հպարտորեն հայտարարեց. «Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»: Պատկերացնո՞ւմ եք` գլուխ է գովում, որ իր մատնագրով մարդ են բռնել...

ԶԱՐՄԱՆՔ

Նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ տարակուսում է. «Երկակի ստանդարտները մեր երկրում շարունակվում են... Արսեն Բաբայանը կալանավորված է, իսկ «Ռեստարտի» ակտիվիստները` անգամ տեսանյութի հրապարակումից հետո վայելում են ազատությունը, քանզի գտնվում են իշխանահաճո վեկտորում»: Բայց դա դեռ ծաղիկներն են, եւ պտուղները «Ռեստարտի» խուլիգանախմբի հարձակմանը ենթարկված Նարեկ Մալյանը ճաշակում է լիուլի: Ճիշտ է, Սորոսի Լարիսայի բողոքը նրա դեմ մերժվել է, սակայն տրանսվիստիտների բողոքով, զարմանալիորեն, նրա «հավաքածուին» ավելացել է եւս մեկ քրեական գործ: Դե ինչ ասես դրան:

ԶԱՐՄԱՆՔ

Օլիմպիական երկակի չեմպիոն, Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ ու նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ներկայացնում է զարմանալի, պարադոքսալ մի երեւույթ` կապված տարբեր խուճուճ խարդավանքների միջոցով քայլո Մխիթար Հայրապետյանին Երեւանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ կարգելուն. «Գիտեք, շախմատում այսպիսի բան չի եղել: Մենք միշտ միասնական ենք եղել, տարաձայնություններ եղել են, բայց մենք հարցերը լուծել ենք միասնական ձեւով: Շատ վատ միտումներ եմ տեսնում այստեղ: Ուզում են շախմատը քաղաքականացնել: Ուզում են այնպես անել, որ շախմատիստներն էլ բաժանվեն տարբեր մասերի: Ուզում են այստեղ էլ մարդկանց տարանջատել սեւ ու սպիտակների»: Պատկերացնո՞ւմ եք, հիմա ու սեւ ու սպիտակ են ոչ միայն շախմատի ֆիգուրները, այլեւ շախմատիստները:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА