o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱԿԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԸ` ԵՍ ՆՐԱՆՑ ԱՅԴՊԵՍ ԵՄ ԱՆՎԱՆՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ՀՀ-ՈՒՄ»

22.10.2019 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՀԱԿԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԸ` ԵՍ ՆՐԱՆՑ ԱՅԴՊԵՍ ԵՄ ԱՆՎԱՆՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ՀՀ-ՈՒՄ»

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էր «Լեվ գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով անդրադարձել է Կուբայի տրանսգենդերներին, Սահմանադրական դատարանի որոշմանը եւ փողոցային արդարադատությանըՄասնավորապես տրանսգենդերների վերաբերյալ պարոն Բաղդասարյանը հետեւյալ կարծիքը հայտնեց.

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

Տրանսգենդեր տերմինը, կարծում եմ, մի փոքր բարդ տերմինաբանություն է: Ես անվանում եմ վերջիններիս այլասերվածներ: Օրեր առաջ մամուլը հեղեղվեց այլասերվածների` Կուբայից Հայաստան գալու մասին նյութերով: Եվ տրվեց մեկնաբանություն, որ Հայաստանում այնպիսի հող է նախապատրաստված, որ այլասերվածները կարող են ազատ գալ այստեղ: Ես` որպես իրավաբան, համամիտ չեմ այդ կարծիքին, որովհետեւ մեր ներպետական օրենքները եւ մասնավորապես Սահմանադրությունը ուղղակի տալիս են համապատասխան օրենսդրական նորմերը` համապատասխան իրավունք` պարտականությունների հետ կապված: Ես չգիտեմ, թե որն է պատճառը, որ վերջիններս եկան Հայաստան, սակայն իրավունքի տեսակետից այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Պատկերացրեք, օրինակ, այլասերվածները ուզում են մտնել հասարակական զուգարան, որտե՞ղ են մտնելու` տղաների՞, թե՞ աղջիկների, դա արդեն խախտում է` մեր կեցության հետ կապված: Կամ, պատկերացրեք, այդ այլասերվածը կատարում է արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքով, որտե՞ղ պետք է վերջիններիս մեկուսացնել` տղաների՞, թե՞ աղջիկներ մոտ: Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք պետական լիազոր մարմինները պետք է պահեն ուշադրության կենտրոնում: Եվ ավելի քան ուշադիր լինեն, որպեսզի ավելորդ ցնցումներ չլինեն ՀՀ օրինապաշտ քաղաքացու եւ ինչ-որ մի այլասերվածի միջեւ: Չէ որ ընդունված է ասել, որ հայերս հյուրընկալ ազգ ենք, եւ դա իրոք այդպես է, սակայն հակաստվածային տարրերը` ես նրանց այդպես եմ անվանում, ուղղակի տեղ չունեն ՀՀ-ում: Տեղ ունեն այնքանով, որքանով որ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն:

«Եթե որեւէ մեկը կփորձի արցախցի-գյումրեցի-երեւանցի տարբերակումներ մտցնել` դա ազնիվ չէ»

 

«ԱՆԵԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՉՓՈԽԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԻՍ, ԱՅՍՕՐՎԱ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ»

Անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով մերժվեց ԱԺ ներկայացրած դիմումօրենքը», փաստաբանը նկատեց.

Կարծում եմ` ՍԴ որոշումը իրավաչափ էր եւ նման պայմաններում խոսել, քննադատել այն դատավորին, որը վարույթ չընդունեց, կարծում եմ, իրավական երկրում տեղ չունի: Այլ խնդիր է, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո Սահմանադրությունը չփոխվեց: Վերջին հաշվով ընդունված էր կարծել, որ այդ Սահմանադրությունը գրվել է այն տարիներին, երբ կարող էին սահմանադրական դրույթների մեջ լինել նեգատիվ տարրեր: Եվ նման պայմաններում անել հեղափոխություն եւ չփոխել Սահմանադրությունը, ըստ իս, այսօրվա գործող իշխանության, մեղմ ասած, սխալներից մեկն էր: Ավելին, երբ պարոն Փաշինյանը սկսեց իր քայլերթը Գյումրիից` առաջին լուրջ քաղաքական գործիչը, ով ողջունեց դա, Պարույր Հայրիկյան էր, ով հեղափոխությունից հետո բարձրաձայնեց, որ անհրաժեշտություն է գլխավոր օրենքը փոխել: Թե ինչու չփոխվեց, կարծում եմ, դրա դառը պտուղները քաղում է այսօրվա իշխանությունըԻնչ վերաբերում է ՍԴ-ին, այն իրոք կայացած ինստիտուտ է, բայց նաեւ պետք է փաստեմ, որ բոլոր նախագահների օրոք, երբ ՍԴ-ում քննարկվում էին համապետական ընտրությունների արդյունքները, ՍԴ-ն ուղղակի գտնվում էր գործադիրի կոշիկի տակ եւ ըստ էության փորձում էր մաքրագործել կեղծ ընտրությունները, որի հիմքով շահագրգիռ անձինք դիմում էին նաեւ ՍԴ:

«ՄԻԵԴ-ից ստանալու ենք ՀՀ-ի համար ոչ ցանկալի որոշումներ». Էլինար Վարդանյան (Տեսանյութ)

 

«ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԼԻՆՈՒՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ»

Փաստաբանը անդրադարձավ նաեւ ներկա դատական համակարգին` ասելով.

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ Հայաստանը ժառանգություն ստացավ ԽՍՀՄ-ից մնացած դատական համակարգ: Դատական համակարգ, ուր անգամ ատենակալների ինստիտուտ էր ֆիկտիվ գործում: Եվ այնպես չէր, որ այդ դատական համակարգը գործեց անկախ եւ պահեց նախկին ԽՍՀՄ իշխանության շահերը: Ավելին, որպես պրակտիկ իրավաբան, ցանկանում եմ փաստել, որ այդ տարիներին, այդ դատական համակարգը ուղղակի աշխատեց տվյալ իշխանության համար: Առաջին նախագահից հետո եկավ երկրորդ նախագահը, ում օրոք եւս դատական համակարգը գտնվում էր տվյալ գործող իշխանության տիրապետման ներքո, եւ այդպես շարունակվում է մինչ օրս: Մենք այսօր ունենք դատական համակարգ, որը տվյալ իշխանության համար է աշխատում: Որը որոշ գործերով ուղղակի աշխատում է գործադիրի համար: Այ սա է խնդիրը, որ գործող իշխանությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք, որպեսզի դատական համակարգը գործի անկախ, որի արդյունքում չենք ունենա ընտրովի, փողոցային արդարադատություն: Դրա տիպիկ օրինակը, որը ես բազմիցս բարձրաձայնել եմ, Մանվել Գրիգորյանի գործն է, երբ ականատես ենք լինում փողոցային արդարադատությանԿոնկրետ Մանվել Գրիգորյանի գործով ես տեսնում եմ հետեւյալ պատկերը, կարվել է այնպիսի քրեական գործ, երբ դատական համակարգը չի ցանկանում արդարադատություն իրականացնել` լավ հասկանալով, որ այդ քրեական գործը փլուզվելու է հենց դատական պաշտպանության ժամանակ: Նման պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում որպեսզի վերջինիս գործը երկարացնեն այնքան, որպեսզի անձը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա: Սա դիտում եմ անթույլատրելի, այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդությունների ի հայտ գալու մասին բարձրաձայնում են բժիշկները:

«Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը չչորացած` գլխավոր դատախազությունը կարծում է` դատական ակտն անօրինական է»

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱԾ` ԱՆՁԸ ՈՒՂՂԱԿԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԽՈՇՏԱՆԳՄԱՆ 

Արդյո՞ք Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվող խոշտանգումը կապ ունի Մարտի 1-ին դեպքերի հետ, երբ վերջինս չմիացավ փողոց դուրս եկած ժողովրդին, լրագրողի հարցին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը այսպես պատասխանեց.

-Պարոն Գրգիորjանը ոչ միայն չմիացավ մարտի 1-ին կանգնած ժողովրդին, այլ նաեւ լինելով պետական բարձր պաշտոնյա` չմիացավ այդ ժամանակվա գործող իշխանությանը: Եթե հիշում եք, մի քրեական գործի հետ կապված բացահայտում արեց իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը, որ խորհրդակցության ժամանակ բոլորը ներկայացել էին, բացի Մանվել Գրիգորյանից: Որովհետեւ երկրի ղեկավարը ասել էր` մայրիկը լացացնելու եմ: Եվ դրա պատասխանը մամուլով ես տվեցի, որ անգամ թուրքը Մանվել Գրիգորյանի մաման չի լացացրել: Ավելին, որ դա առաջին դեմքի կողմից ոչ միայն ընդունելի չէ, այլ նաեւ իրավական կատեգորիա չի կարող համարվել: Այսինքն` մարտի 1-ի դրվագով պատմությունը, կարծում եմ, գնահատականը կտա, թե որքանով էր Մանվել Գրիգորյանի գործողությունը ճիշտ, որպեսզի ավելորդ արյուն չհեղվեր: Քաղաքական գնահատական չեմ կարող տալ, թե մարտի 1-ի հետ կապ ունի Գրիգորյանի գործը, թե` ոչ: Ես ցանկանում եմ փաստել հետեւյալը. հայտարարվեց, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, որ այլեւս զոռբաներ չեն լինելու, եւ որ յուրաքանչյուրը պաշտպանված պետք է լինի պետության կողմից: Այսօր այդ պաշտպանությունը Մանվել Գրիգորյանի գործով ես չեմ տեսնում: Ավելին, արդարադատությունը թողած` անձը ուղղակի ենթարկվում է խոշտանգման: 

 

«ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Մամուլի հանդեպ ճնշումների, մասնավորապես Hayeli.am-ի դեմ իրականացված ոտնձգությունների հետ կապված, լրագրողի հարցին փաստաբանը պատասխանեց.

Չորրորդ իշխանությունը ուղղակի դերակատարություն ունի երկրի կայացման եւ հզորացման գործում: 90-ական թվականներին, երբ երկրում սով էր, ցուրտ, հենց չորրորդ իշխանությունը մեծ առաքելություն ուներ: Եվ ոչ ոք իրավունք չունի իրականացնելու փողոցային, խուժանային արդարադատություն: Կոնկրետ «Հայելի» ակումբի հետ կատարվածը միանշանակ դատապարտում եմ, եւ կարեւոր չէ` դա Hayeli-ին է, թե՞ «Հայկական ժամանակը», «Իրավո՞ւնքը», թե «168-ը»: Ոչ ոք իրավունք չունի շանտաժի լեզվով խոսել չորրորդ իշխանության հետ: Իմ վարույթում ունեմ մի քանի տասնյակի հասնող գործեր, որով փորձում են մամուլին դատի տալ եւ կաշկանդել ազատ գործունեությունը: Այո, մամուլը իրավունք ունի ցնցելու, քննադատելու, առանց չորրորդ իշխանության, մենք պետք է մոռանանք ազատ, արդար Հայաստանի մասին:

«Կոչ եմ անում մտահոգվել ապագայով եւ ընտրել ՍԻՄ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Փաստաբանի մամլո ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել «Իրավունք TV»-ի եթերում` անցնելով https://clck.ru/JbSRr հղումով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА