o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ

22.10.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավոր ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որը եղել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի է` ինչպես կարող էր Սահմանադրական դատարանը որոշում կայացնել` մերժել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության օրինագիծը: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությամբ «Իմ քայլը» նպատակ ուներ ձերբազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից եւ դադարեցնել նրա լիազորությունները:

​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

– Ճիշտն ասած, ՍԴ-ի այդ որոշումը մեզ համար զարմանալի էր: Իհարկե, բոլորս ակնկալում էինք, որ ՍԴ-ն կարող է նաեւ այդ նախագիծը մերժել: Բայց խնդիրն այն է, որ արդյոք այս փուլում նման ընթացակարգով կարող է նման մերժում տալ, ըստ էության` ոչ: Իմ խորին համոզմամբ` քանի որ այն հարցադրումները, որոնք բարձրացված էին աշխատանքային որոշման մեջ, պետք է դառնային քննարկման առարկա: Ինչ վերաբերում է դատավոր-անդամ փոխհարաբերությունների ուսումնասիրմանը, ինչն ասված է որոշման մեջ, ՍԴ-ն կարող է քննել գործը, եթե առկա է համապատասխան դիմում: Ցույց տվեք որեւիցե տեղ, որեւիցե հատված ԱԺ-ի կողմից ներկայացված դիմումի մեջ, որտեղ խոսվում է այն մասին, որ ԱԺ-ն հայցում է կամ խնդրում է ՍԴ-ից մեկնաբանել հարաբերակցությունը ՍԴ անդամ եւ դատավոր եզրույթների միջեւ: Այն պարագայում, երբ ԱԺ-ի որոշումն ու ներկայացրած դիմումն ուներ որոշման հավելվածի կարգավիճակ, այսինքն` այն դիտվում էր, որպես դիմումի, բաղկացուցիչ մաս: Այդ անբաժանելի մասի մեջ հստակ գրված էր, որ մեզ համար այս պահի դրությամբ դատավոր-անդամ վեճը կարեւոր չէ: Այսինքն` այս հարցի շրջանակում չենք ուզում անդրադառնալ այդ վեճին: Ըստ էության, ՍԴ-ն առանց դիմումի անդրադարձել է այդ վեճին:

Եկել է ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնորոշվելու պահը

Պարոն Վարդանյան, ՍԴ որոշումից հետո` «Իմ քայլի» որոշ պատգամավորներ հայտարարեցին, թե հետքայլ չի լինելու: Ի՞նչ եք պատրաստվում անել:

Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից: Պետական մարմինները պարտավոր են իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Սահմանադրական դատարանը, չունենալով վերադաս մարմին` այդուհանդերձ ունի պարտավորվածություն` չշեղվել սահմանադրական առաքելությունից: Սա նշանակում է, որ դու պետք է գործես քո լիազորությունների շրջանակներում: ՍԴ-ը պետք է սահմանադրական ճգնաժամերը լուծի, այլ ոչ թե խորացնի: Ես խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որը տրվել է ՍԴ-ի կողմից` կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի` ԱԺ-ն չի կարող կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ: Այսինքն` ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Այսինքն` մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը կարող է խաթարված լինել:

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

Ի վերջո, ի՞նչ է անելու «Իմ քայլը» օրենքի շրջանակներում:

– «Իմ քայլն», առաջնորդվելով իր լիազորություններով` իրականացնելու է համապատասխան գործողություններ: Ենթադրում եմ, որ կլինեն հայտարարություններ, հետագա գործընթացներ, որոնք կապված կլինեն երկրում սահմանադրական անվտանգության ամրապնդմանը:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստին:

Քննչական մարմինների աշխատանքը չեմ մեկնաբանում, որովհետեւ չի կարելի մեկնաբանել որեւիցե իրավական գործընթաց, որի մանրամասներին ծանոթ չես: Գնահատական չեմ տալու, պարզապես, եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր պետական մարմիններին` առաջնորդվել այն լիազորություններով, որոնցով օժտված են: Այսքանը:

«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա». Արարատ Միրզոյանը սպառնաց Գևորգ Պետրոսյանին՝ զրկել խոսելու իրավունքից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА