o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱ ՀԱՂԹՈՂ ԿՈՂՄԸ ԿԳՆԱ՞ ՊԱՐՏՎՈՂԻՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼՈՒ, ԷԴ Ի՞ՆՉ ԲԱՆ Է»

22.10.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԲԱ ՀԱՂԹՈՂ ԿՈՂՄԸ ԿԳՆԱ՞ ՊԱՐՏՎՈՂԻՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼՈՒ, ԷԴ Ի՞ՆՉ ԲԱՆ Է»

Օրեր առաջ Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի, Ստեֆան Վիսկոնտիի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, նորից «անդրադարձ է կատարվել նաեւ  ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը»: Ինչի՞ շուրջ են «խաղաղության նախապատրաստվում», Արցախում տարակուսած են: Համենայնդեպս, «Իրավունքի» հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ  ԱՐՊԱՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, ասաց.

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԵՆՑ ԹԵԼԱԴՐՈՂ ՀԱՄԱՐԵԼ»

 

«ԷՆՔԱՆ ԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ, ՈՐ ԻՐԵՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ՄԵԶ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

Ծիծաղելի է մտածել, որ Ադրբեջանը մի օր կորոշի խաղաղության ճանապարհով լուծել Արցախի հարցը: Այն պարագայում, երբ Ալիեւը ամեն անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը միայն ռազմական ճանապարհով է տեսնում Արցախի հարցի կարգավորումը: Նման նենգ, ստոր, դավադիր թշնամուց ակնկալել, որ կարող են նորմալ բանակցային սեղանի շուրջ նստել եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ հանգուցալուծման գալ, ուղղակի անիրատեսական է: Եվ ես, անկեղծ ասած, չեմ զարմանում, որ Ալիեւի նման անիմաստ, դավադիր մարդը պարբերաբար կրկնում է, որ ինքը պատերազմի ճանապարհով է միայն պատրաստ այս հարցին լուծում տալ:

ՌԴ-ի նման վերաբերմունքը քարտ-բլանշ է Ադրբեջանին` ինչ-ինչ գործողություններ սկսելու համար.Վարդգես Բաղրյան

- Ինչո՞ւ, զարմանալի չէ:

- Որովհետեւ ՀՀ իշխանությունները եւ ինչու ոչ, նաեւ մերոնք պայմաններ են ստեղծել, որ հաղթող կողմն է խաղաղություն խնդրում: էդ խաղաղություն խնդրողները մոռացել են, թե ավագ Ալիեւը ինչպես էր աղաչում, որ կանգ առնենք, առաջ չգնանք, եւ որ զինադադարի համաձայնագիր կնքվի: Հիմա, փաստորեն, մենք մեզ էնքան ենք խեղճ ու կրակի տեղ դրել, էնքան ենք թույլ տվել, որ իրենք անընդհատ մեզ վախեցնում են ռազմական գործողություններով: Ամոթ է:

«ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍՆ Է»

- Ո՞վ է մեղավոր:

- Բոլորս, մենք ինչո՞ւ պետք է խաղաղություն խնդրենք մի ժողովրդից, որը առիթը բաց չի թողնում մեզ հաթաթա տալուց: Այն դեպքում, որ այդքան չկա, մենակ խոսքերով են ուժեղ: Փորձեցին էլի ռազմական ճանապարհով գնալ, արդյունքը տեսանք, թե ինչ եղավ, ով ավելի շատ ու հսկայական կորուստներ տվեց: Այնպես որ, չեմ կարծում, թե իրենց մեծ-մեծ խոսելը ավելի խորը հիմքեր ունի, քան մեր լռելը: Լռելը պետք է հասկանալ այսպես, որ երբ էլ առիթը գա, երբ էլ փորձեն թպրտալ, պատասխանը, այն էլ՝ շատ հուժկու, ստանալու են: Անկախ ամեն ինչից՝ դա այդպես է լինելու, ցանկացած պահի:

«ՇԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԱՐՑԱԽՑՈՒՆ ՉԻ ԿԱՇԿԱՆԴՈՒՄ Ո՛Չ «ՇԴԱԲՐՈՆԵՐԸ», Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ»

- Պարոն Ավանեսյան, ուրեմն ինչքանո՞վ է ճիշտ, հաշվի առնելով նաեւ Ձեր նշած փաստարկները, խոսել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, երբ հակառակորդը Զանգեզուրն էլ է պահանջում:

- Ով այդ մասին խոսում է, նրան հարցրեք, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հարցրեք ՀՀ վարչապետին, ով անընդհատ թմբկահարում է, որ մենք խաղաղություն ենք ուզում, ա՛յ, այդ մարդուն հարցրեք: Բա հաղթող կողմը կգնա՞ պարտվողից խաղաղություն մուրալու, էդ ի՞նչ բան է, ամո՛թ է... Ինչի են էս ժողովրդին էսքան վատ վիճակի մեջ դնում: Քանի կար անընդհատ եղեռնով էինք մեզ խեղճացնում միջազգային հարթակներում, հիմա էլ սկսել ենք խաղաղություն մուրալ: Ինչի՞ եք նման բաներ թույլ տալիս, ես ուղղակի հորդորում եմ բոլորին, ովքեր նման հայտարարություններ են անում պարբերաբար, աշխատեք էդպիսի բաներից քիչ խոսել:

«Սորոսը փորձում է Արցախում նախագահ ունենալ» Ս. Ավետիսյան (Տեսանյութ)

 

«ԵՐԲ ՀԵՏՈ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԿԱՐԿԱՏԵԼ-ԿՊՑՆԵԼ, ՈՒՂՂԱԿԻ ՏՀԱՃ Է»

Պարոն Ավանեսյան, որպես օրենսդիր, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը Փաշինյան-Սահակայն վերջին հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայության հետ կապված: Թեպետ հնչեցին տարբեր պատճառաբանություններ, այնուամենայնիվ, որքանո՞վ էին այդ արդարացումները Ձեր` արցախցիների համար բավարար:

- Ճիշտ եք ասում, բազմաթիվ ձեւով դա մեկնաբանվեց, ու հիմա չեմ էլ ուզում այդ թեմայով խոսել: Որովհետեւ երբ մարդիկ ինչ-որ մի բան մոռանում են, հետո սկսում կարկատել-կպցնելը, ուղղակի տհաճ է: Թող իրենք իրենց մեջ մեկնաբանեն:

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՅՍՊԵՍ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

- Ասում են, որ նմանատիպ դեպքեր էլի են եղել:

- Ես իրենց գործունեության ժամանակագրությունը չեմ պահում, չեմ հիշում նման դեպք, համենայնդեպս: Պարզապես մի բան կարող եմ ավելացնել՝ տհաճ էր շատ:

 

«ՀՀ-Ի ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՉՆՉԻՑ ԶԱՐՄԱՆԱԼ ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ»

Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆՆ էլ ասաց.

«ԴԱ ԱՌՆՎԱԶՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ ԱՐՑԱԽՑՈՒ ՀԱՆԴԵՊ»

- Ինձ թվում էր, որ ես կորցրել եմ զարմանալուս կարողությունը, բայց հերթական անգամ հասկացա, որ ՀՀ-ի գործող իշխանությունների դեպքում ոչնչից զարմանալ այլեւս պետք չէ: Նախ պետք է անդրադառնամ պաշտոնական հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայությանը. ես ուղղակի զարմանալուս կարողությունը կորցրեցի, երբ տեսա այդ հանդիպումը: Ու սա այն դեպքում, երբ վերջին շրջանում ակտիվորեն որոշ շրջանակներ Արցախը փորձում են որպես մարզ ներկայացնել: Հիմա մտահոգիչ հարց է. մտածվա՞ծ էր արդյոք այս «պատահականությունը», թե՝ ոչ: Այն դեպքում, երբ Ադրբեջանի ստորին, վերին օղակների պաշտոնյաները շարունակում են հոխորտալ, թե իրենք միայն ռազմական գործողությունների են պատրաստ: Նման պայմաններում խոսել խաղաղության նախապատրաստման ու նմանատիպ այլ բաների մասին, ուղղակի ամոթ է, ամոթ:

Ի՞նչ կապ ունեն Տիգրան Ավինյանն ու Դքի Նորոն Վարդգես Ծաղիկյանի հետ. «Shabat»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА