o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԿԱՆԴԱԼԻՑ 5 ԱՄԻՍ ԱՆՑ ԴԵՌ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

22.10.2019 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԿԱՆԴԱԼԻՑ 5 ԱՄԻՍ ԱՆՑ ԴԵՌ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

«Իրավունքը» բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի` մայիսի սկզբին արձանագրված սկանդալին, երբ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո հիվանդներն արթնացել էին գրեթե կուրացած` տարբերել են միայն լույսն ու ստվերը: Մի քանի ժամ անց պացիենտների մոտ ախտորոշվել էր հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում: 6 անձ վիրահատվել էր, 3-ը առանց վիրահատության էին վերականգնվել ու դուրս գրվել հիվանդանոցից: Տուժած անձանց հարազատները փաստում էին, որ պատճառը եղել է «Ավաստին» դեղամիջոցըԴեպքի առիթով քրեական գործ է հարուցվել` «Քրեական օրենսգրքի» 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը): Իսկ  «Ավաստին» դեղամիջոցի հետ կապված դեպքից շատ չանցած նշանակվել էր փորձաքննություն: Ի վերջո, ամիսներ անց պատրա՞ստ են արդյոք փորձաքննության պատասխանները, փորձեցինք կրկին հետաքրքրվել  Քննչական կոմիտեից, որտեղից մեզ տեղեկացրին, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն: Թե ում են այսպես ատամներով պահում, կարելի է հասկանալ:

ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՐԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ ՀԱՍՑՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԱՏԺՈՂ ՉԿԱ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА