o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

22.10.2019 18:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

Ես չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ իմանալը, բայց իմ արժեհամակարգում հայ տղամարդու, մարտիկի, երկրի պաշտպանի համար վճռական պահը հողի, հայրենիքի պաշտպանությունն ու ազատագրումն է: Արցախյան պայքարը Սերժ Սարգսյանի համար նվիրում էր իր հայրենիքին, անձամբ ինձ համար, այդ տարիներին՝ պայքարող մարդու այն տեսակն էր նա, ում համար նույնականացված էր հայրենիքն ու ընտանիքը, զավակը, կինը, ծնողները: Մի առիթով պատմել եմ, այսօր էլ պիտի պատմեմ պատերազմից մի դրվագ, որը ինձ վրա մեծ տպավորություն թողեց կյանքում: 92 թվականն էր, թուրքերը գրադով խբում էին Ստեփանակերտին, ակտիվ էին շատ, կանայք, երեխաները, ծերերը տեղափոխվում էին ապաստարաններ,նկուղներ: Նկատեցի, որ շատերի հետ նաև տիկին Ռիտան էր մի քանի երեխաների ձեռքից բռնած իջնում Նկուղ: Իսկզբանե հավանաբար իմանալով պատասխանը Պարգև սրբազանը, ի դեպ ում մայրն էլ էր այդ ժամանակ Արցախում, իհարկե խորհուրդ չտվեց, բայց ես մոտեցա Սերժին, առաջարկեցի կանանց և երեխաներին տեղափոխել Երևան, մեր տուն: Տաքարյուն պատանի էի ու իր պատասխանը մինչ այսօր էլ հիշում եմ, կարծես երեկ լիներ «Գևորգ ջան, մենք էս հողը պահում ենք մեր սերունդների համար, մենք մեր ընտանքիներն ենք պաշտպանում, եթե իրենց ուղարկենք, ում ենք պաշտպանելու, ինչպես բոլորը այնպես էլ մերոնք...»:
Հիմա Հարց. սրանից առավել վճռական ու ճակատագրական պահ կա արդյոք մարդու, պատասխանատու հայ տղամարդու համար... այսպիսին էր մեր ազգի համար վճռորոշ պատերազմում հայրենիքը պաշտպանած, պահած Սերժ Ազատի Սարգսյանը:

«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА