o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էլի մարդիկ են դուրս գալու իշխանությունից». Ալ. Իսկանդարյան

25.10.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Էլի մարդիկ են դուրս գալու իշխանությունից». Ալ. Իսկանդարյան

Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող աղմկոտ հրաժարականներին` «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ հատկապես նշեց, որ երկիրն այսօր ապրում է` առանց ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանության պետի, ինչը լուրջ քաղաքական ճգնաժամ է:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

- Երբ տեղի է ունենում հեղափոխություն, իշխանության են գալիս շատ տարբեր մարդիկ: Հայաստանի դեպքում` ով եղել է Փաշինյանի շուրջը, նրանք էլ պաշտոն են ստացել, իսկ այն կազմում է մի քանի տասնյակ մարդ, մինչդեռ պետք էր հավաքել հազար կամ 10 հազար չինովնիկ: Հետեւաբար, պարզ է, թե ինչպես են հիմա ձեւավորվում պաշտոնյաները: Այսօր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք ուղղակի ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում: Մարդիկ էլ կան, որոնք պատահական են հայտնվել այդտեղ: Մենք գիտենք ինչպես է տեղի ունեցել այդ ամենը, մոտավորապես այսպես` անձը CV է ներկայացրել, նայել են, ասել` լավ, դու կլինես պատգամավոր: Այսպիսի մարդիկ չէին կարող հետո իրար միջեւ հակասություններ չունենալ: Ուստիհեղափոխությունը խժռում է իր զավակներին: Մարդիկ ունեն իրենց պատկերացումները երկրի ղեկավարման մասին, լավ, թե վատ, դժվար, թե հեշտ, գալիս են, հասկանում են, որ պրոֆեսիոնալներ են իրենց պետք եւ սկսում են առաջադրանքներ տալ նրանց: Մինչդեռ պրոֆեսիոնալներն այլ մարդիկ են, այլ կենսագրությունով եւ լրիվ այլ կերպ են այդտեղ հայտնվել: Նույն իրավիճակը նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփի աշխատակազմում է եւ պրոֆեսիոնալներն ուղղակի չեն կատարում տրված առաջադրանքները, ու տեղի է ունենում հակասություն: Այնպես որ, սա դեռ սկիզբն է: Էլի մարդիկ են դուրս գալու իշխանությունից: Սա բնական է: Մեկ շաբաթում հավաքել 10 հազար մարդ, որոնք մի տարի հետո չկռվեն իրար հետ, հնարավոր չէ:

Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА