o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես վետերանների հետ եմ սելֆի անում, իրենք` Էլթոն Ջոնի եւ իր «բոյֆրենդի». Շարմազանով (Տեսանյութ)

25.10.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ես վետերանների հետ եմ սելֆի անում, իրենք` Էլթոն Ջոնի եւ իր «բոյֆրենդի». Շարմազանով (Տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքել է, թե իրեն անցած տարի պարտադրել են ժամանակից շուտ հրաժարական ներկայացնել: Նա մասնավորապես ասել է. «Դա հեքիաթի ժանրից է: Ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով` լինել նաեւ ՍԴ նախագահ»: Պարզաբանմամբ հանդես եկավ նաեւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը, սակայն, միեւնույնն է, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը շարունակում է կասկածվել ՍԴ իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվեց` մեղադրվելով, թե օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ-ի լիազորություններին տիրանալուն: Ի վերջո, այս ամենը հեքիաթ է, թե` սարսափ ֆիլմ, «Իրավունքը» պարզեց ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ եւ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

- Սա ո՛չ հեքիաթ է, ո՛չ սարսափ ֆիլմ, այլ կատակերգություն է, ռեալիթի շոու, որի ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ սցենարիստը, ե՛ւ գլխավոր դերակատարը Նիկոլ Փաշինյանն է: Մի մարդ, որը Հայաստանը սարքել է կրկես (դեռ կրկեսը լավ է) եւ քաղաքական բանավեճը դարձրել պլինտուսից ցածր մակարդակի: Չկա քաղաքական բանավեճ, կա 24-ժամյա ռեալիթի շոու, գինի փարթիներ, սելֆիներ, լայվեր, եւ մարդ, որն առաջնորդվում է բացառապես իր անձնական վրեժխնդրությամբ, ում համար զրո նշանակություն ունի Սահմանադրությունը, օրենքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ առհասարակ` նորմալ պետական շահը: Փաշինյանը երկրի կառավարման ամբողջ համակարգը վեր է ածել մի հատ վեցերորդ վարչության` բոլորը բռնելով են զբաղված: Տնտեսական աճ, ներգաղթ, ներդրումներ չկան: Ո՞ւր է հայրենադարձությունը, ո՞ւր է համերաշխությունը, չկա: Փաշինյանն ինչ ասել է, այդպես չի արել: Եվ հիմա գործը հասել է Արա Բաբլոյանին, որն աբսուրդ է: Փետրվարի 28-ին Գագիկ Հարությունյանն ընտրվել է ԲԴԽ խորհրդի անդամ, մարտի 1-ին հրաժարական է տվել ՍԴ նախագահի պաշտոնից: Մարտի 2-ին, ըստ Առուշան Հակոբյանի, փաստաթուղթն ուղարկվել է ԱԺ: Ո՛չ Գագիկ Հարությունյանը, ո՛չ Առուշան Հակոբյանն այլ բան չեն պնդում, բայց մարդը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին կասկածում է, Արսեն Բաբայանին` մեղադրում: Ավելի հեշտ է ինձ ու ձեզ մեղադրել Լենինի դեմ մահափորձ անելու, քան Բաբլոյանին` Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելու մեջ: Լավ, ինքը ադեկվատ չէ, բա էդ կատարողնե՞րը` քննիչները, ՀՔԾ-ն, դատախազությունը, իրենք մտածում են, որ հավերժ են լինելո՞ւ: Բա օրենք կա, իրենք պետական մտածողություն չունե՞ն, որ գործ են սարքում Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վրա: Այս ամենի վերջը մի օր գալու է, չէ՞: Առուշան Հակոբյանն ասում է` մարտի 2-ի առավոտյան փաստաթուղթն ուղարկել եմ, Գագիկ Հարությունյանն ասում է` իմ վրա ճնշում չի եղել, բայց վարչապետի խոսնակը կանգնել ասում է` ճնշում է եղել, հիմա ինչպե՞ս հասկանանք:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչ շատ պարզ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Սահմանադրական դատարանում իրենք ունեն քաղաքական խնդիր: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա խոստովանական ցուցմունք է եւ խոսում է մեր իշխանության քաղաքական անմեղսունակության ու քաղաքական իմպոտենտ լինելու մասին: Ամենահակաքաղաքական մարմնում այս մարդիկ քաղաքական խնդիր են տեսնում: Սա ինքնախոստովանություն է, որ ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի նկատմամբ պրեսինգը ոչ թե իրավական, այլ քաղաքական հիմքեր ունի: Բա էն սուտի իրավապաշտպաններն ո՞ւր են: Երբ մի սեռական փոքրամասնության բան էին ասում կամ գրում, անմիջապես դուրս էին գալիս, միտինգ էին անում, ճանապարհ էին փակում, մարդ էին ձերբակալում: Հիմա մարդիկ ասում են Սահմանադրական դատարանում քաղաքական խնդիր ունեն, իրավապաշտպանները, միջազգային կառույցները լռում են:

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար

Ի դեպ, սեռական փոքրամասնությունների մասին. «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում կառավարությունը փոփոխություններ է նախատեսում, որով ընտանիքում բռնություն համարվելու է նաեւ բռնությունը զուգընկերների միջեւ: Իսկ նախագծում չի նշվում զուգընկերների սեռը, հետեւաբար դրանք կարող են լինել նաեւ նույն սեռի անձինք: Այսինքն` միասեռական զույգերին տրվում է ընտանիքի կարգավիճակ...

Ինչո՞ւ եք զարմանում: Սեռական փոքրամասնություններն արդեն մտնում են ոստիկանական բաժին, ոստիկան են հարվածում, Շուռնուխում փարթիներ են անում, իրենց լկտի են պահում, տրանսգենդերներ են արդեն ներմուծում Հայաստան, տրանսգենդերը ԱԺ ամբիոնը սեփականաշնորհել եւ ելույթ է ունենում` ասելով, որ հին Հայաստանում նման բան չէր լինի: Եվ Նիկոլ Փաշինյանը տրանսգենդերի ելույթը չի էլ քննադատում ու որեւէ մեկին իշխանությունից: Այսքանից հետո` դեռ զարմանում ե՞ք: Այս իշխանության հալալ կեսը սեռական փոքրամասնության շահերի պաշտպան է եղել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Բա ի՞նչ էիք սպասում իրենցից, որ գային ազգային, ավանդական արժեքները պաշտպանեի՞ն: Ես վետերանների հետ եմ սելֆի անում, իրենք` Էլթոն Ջոնի եւ իր բոյֆրենդի, սա է մեր տարբերությունը:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Վերջիվերջո, այս ամենն ի՞նչ ավարտ է ունենալու, կհաջողվի՞ ներքաղաքական իրավիճակն, այսպես ասած, կայունացնել ինքնուրույն, թե՞ սպասելու ենք միջազգային կառույցների արձագանքին:

Մենք պետք է լուծենք մեր խնդիրը օրենքի ուժով: Ուժեղ, ազգային, քրիստոնեական Հայաստան անհրաժեշտ է միայն մեզ: Մեզ ասելով` նկատի ունեմ առհասարակ Հայաստանում ապրող հայ ժողովրդին: Կարծում եմ` ժամանակն է, որ ժողովուրդը լեթարգիական քնից, հիպնոսից արթնանա, հասկանա` ինչ է կատարվում: Ամեն օր մեր պետականության գործում հետընթաց ենք արձանագրում: Լավ, բռնեցիք այսօր Բաբլոյանին, վաղը` ինձ, մյուս օրը` ուրիշին, այ ընկեր, հետո՞... Վերջում մնալու եք ո՞վ, դու ու քո հետ գինի խմողնե՞րը: Սա պետություն է, ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել, բա սեր ու համերաշխություն էիր ասում...

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

Մեկուկես տարի շարունակ ասում եմ, թե ինչ ավարտ է ունենալու այս ամենը: Պրոցեսը կլինի բավականին ցավոտ, ինչի մասին ասել եմ առաջին օրվանիցԻնքս պատրաստ եմ պայքարել` կրելով ցանկացած անարդար ոտնձգություն` ե՛ւ խոսքի ազատության, ե՛ւ իմ գործունեության համար, ինչը տեսնում ենք այսօր: Բայց վերջում Հայկը հաղթելու է Բելին: Պարզապես, այս մեկուկես տարվա ընթացքում պետությունն ու պետական շահն ենք թուլացրել: Արցախ-Հայաստան կապն այսօր այն չէ, ինչքան ուզում է հերքի Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ՌԴ հարաբերություններն էլ այն չեն, ինչքան ուզում է մեծ-մեծ խոսի: 30 տարվա ընթացքում ե՞րբ եք հիշում, որ ՌԴ ԱԳ նախարարությունը ուղիղ մեղադրանք հնչեցնի ՀՀ վարչապետի հասցեին` արցախյան հիմնահարցում ապակառուցողական մոտեցում ցույց տալու համար: Վերջերս էլ մամուլում հրապարակում եղավ, եւ ինքը չհերքեց, որ Ալիեւի հետ առաջին «ռաունդից» հետո եղել է երկրորդը` Նժդեհի մասին, որտեղ նա «բերանը ջուր առած» մնացել է: Եթե այդպես չէ, թող իր սոխակները հիմա հերքեն: Մամուլում գրվեց, որ երկրորդ «ռաունդի» ժամանակ Ալիեւը հստակ մեղադրանք է հնչեցրել մեր ազգային հերոս Նժդեհի հասցեին, եւ Փաշինյանը ձայն չի հանել: Այսքանից հետո` որտե՞ղ ենք մենք առաջընթաց ապրել:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА