o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵՆՔ, ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՆ ՉՎԱՏԱԲԱՆԵՆՔ»

25.10.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵՆՔ, ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՆ ՉՎԱՏԱԲԱՆԵՆՔ»

Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» վերնագրով գրքի երեւանյան շնորհանդեսին նախորդել էր ղրիմյան շնորհանդեսը, որը սեպտեմբերին կայացել էր Ղրիմում` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի, Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման եւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի աջակցությամբ լույս տեսած գրքում հեղինակը ներկայացրել է համապարփակ հետազոտություն` Երկրորդ համաշխարհային պատերազմում Ղրիմի ազատագրման մարտերում հայերի դերի մասին: «Իրավունքի» հետ զրույցում Կլիմենտ Հարությունյանը վստահեցրեց, որ հայ ծովայինների մասին ունեցած հսկայածավալ տեղեկատվությունը մի քանի տասնյակ գրքերի առիթ կլինեն, միայն թե կյանքի կկոչվեն մեկենասների աջակցությամբ:

«Ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել». պրոդյուսերը հանդես է եկել առաջարկով

 

«ԳԻՐՔԸ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՂՐԻՄՈՒՄ»

- Երբ ամիսներ առաջ Բելառուսի դեսպանատանը` «Հայերի մասնակցությունը Բելառուսիայի համար մղված մարտերին» գրքի շնորհանդեսին էինք, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանանը դիմեց ինձ, որպեսզի Ղրիմի ազատագրման մարտերում հայերի դերի մասին գիրք գրեմ: Բնականաբար, համաձայնեցի, եւ հենց առաջին շնորհանդեսն իրականացվեց Ղրիմում` «Հայկական մշակույթի օրերի» շրջանակում, Սիմֆերոպոլի համալսարանում կայացած կոնֆերանսի ժամանակ: Պիտի ասեմ, որ գիրքը շատ լավ ընդունելության արժանացավ Ղրիմում: Ռուսաստանի ազգային հերոս, Ղրիմի հերոս, Սիմֆերոպոլի օդանավակայանը փրկած լեգենդար Արմեն Մարտոյանը, որը հայտնի է Սամվել մականունով, գրքի շնորհանդեսին մոտեցավ, գրկեց, համբուրեց ու իր երախտագիտությունը հայտնեց: Շատերն այդ օրն իրենց շնորհակալությունն ու հիացմունքը հայտնեցին ինձ գրքի համար, ինչն էլ նշանակում է, որ գրքի լույսընծայման անհրաժեշտությունը կար: Ուրախ եմ, որ այսօր արդեն հայաստանյան ընթերցողին ներկայացվեց գիրքը` Հայաստանի վետերանների միությունում: Շնորհակալ եմ, «Ղրիմի բարեկամներ» հայկական ակումբի նախագահ Հայկ Բաբուխանյանին` գրքի տպագրությանն աջակցելու համար, եթե մեր համագործակցությունը շարունակվի, ապա նոր գրքեր կարող ենք թողարկել: Ես 45 տարի աշխատել եմ Սովետական Միության եւ Ռուսաստանի կենտրոնական ռազմական եւ ծովային արխիվներում: Այդ ընթացքում ուսումնասիրել ու հավաքել եմ 800 հազար հայ ծովայինների մասին հսկայական նյութ: Նրանցից 12-ը հետագայում դարձել են ծովակալներ, իսկ մեկը` Իվան Իսակովը, դարձել է Սովետական Միության նավատորմի ծովակալ: Ընդհանրապես ամբողջ Սովետական Միությունում 3 հոգի են այդ կոչմանն արժանացել: Եթե հովանավոր լինի, կուզենամ, որ այդ գիրքը տպագրեմ, քանի որ այն շատ արժանի հուշարձան կլինի հայ ժողովրդի համար:

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է ԿԳՍՄ նախարարին

 

«ՀԱՅԵՐՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ 89-ՐԴ ԴԻՎԻԶԻԱՅԻ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԵՐՈՎ»

- Պարոն Հարությունյան, Դուք հիմնականում գրում եք Հայրենական մեծ պատերազմի մասին...

- Այո, եւ սա` «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» գիրքը իմ 34-րդ մենագրությունն է: Հայերը իրավունք ունեն հպարտանալու, որ Կերչի ե՛ւ պաշտպանական, ե՛ւ ազատագրական մարտերին մեծ դեր են կատարել: Օրինակ, դեռեւս 1941-42 թվականներին, ամենադժվարին պահերին, երբ Սեվաստոպոլը 250 օր պաշարման մեջ էր գտնվում, իսկ Կերչը` 1942 թվականի փետրվարից մինչեւ մայիսի 18-ը մարտնչում էր` հայկական 390-րդ դիվիզիան, որն ամբողջովին համալրված էր հայերով, եւ բոլոր հրամանատարները հայեր էին: Կերչի համար մղված այդ ծանր մարտերում հերոսաբար զոհվեց դիվիզիայի հրամանատարըշատ ազնիվ մարդ Սիմոն Զաքյանը, որը հանդիսանում է հայկական զինուժի հիմնադիրներից մեկը: Նա հայկական բանակում ծառայել է 1920-ական թվականներից սկսած եւ 1936 թվականին արժանացել Կարմիր աստղ շքանշանի, որին այն ժամանակ շատ քչերն էին արժանանում: Գրքում պատկերված է Կերչի այդ դաժան մարտերը, ինչպես նաեւ Սեւաստոպոլի 250 օր տեւած պաշտպանության հայ մարտիկների մասնակցությունը, կա հայ ծովայինների, հայ հրամանատարների մասին: Ղրիմի համար մղված մարտերին հայերից 5-ը եղել են գնդի, դիվիզիայի հրամանատարներ, 12-ը եղել են Սովետական Միության հերոսներ, որոնցից մեկը Հայաստանում ծնված, ազգությամբ հույն Կոնստանտին Խաջիեւն է: Հայերս իրավունք ունենք հպարտանալու հայկական 89-րդ դիվիզիայի կատարած գործերով: 1943 թվականին Թամանը ազատագրելով հոկտեմբերի 8-ին, արժանացան Թամանյան պատվավոր կոչման: Դրանից հետո դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանը ստացավ գեներալ-մայորի կոչում, նրա գլխավորությամբ դիվիզիան մասնակցեց 1944 թվականի ապրիլի 13-ին Կերչի ազատագրման մարտերին, որի համար դիվիզիան պարգեւատրվեց Կարմիր աստղ շքանշանով: Դրանից հետո դիվիզիան ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Սեւաստոպոլի ազատագրման մարտերին, եւ պատահական չէ, որ իմ գրքի շապիկի վրա դրված է Թամանյան դիվիզիային նվիրված հուշակոթողը, որը մինչեւ այսօր էլ պահպանվում է:

ՂՐԻՄՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

«ԹԵՈԴՈՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԲԱՑՎԵԼ Է ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՓՈՂՈՑԸ»

- Որքան գիտեմ այդ մարտերում մեծ ներդրում ունի նաեւ Նելսոն Ստեփանյանը:

- Այո, քչերին է հայտնի, որ 1944 թվականի ապրիլի 13-ից մինչեւ մայիսի 13-ը Ղրիմի ազատագրման մարտերին ակտիվ մասնակցություն է ունեցել հայ լեգենդար օդաչու, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը: Թող զարմանալի չթվա, որ նրա 47-րդ գրոհային ավիացիոն գունդը Թեոդոսիայի, հատկապես ազատագրման մարտերում աչքի ընկնելու համար արժանացել է Թեոդոսիայի կոչմանը: Բոլորն էլ գիտեն, որ Թեոդոսիայում հսկայական ավանդ ունի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, «Ղրիմում, հայկական մշակույթի օրերի» շրջանակում մենք նրա հետքերով շրջեցինք, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցինք: Ինձ համար ուրախալին այն էր, որ Թեոդոսիայում հայկական համայնքի շնորհիվ նաեւ բացվել է Նելսոն Ստեփանյանի անվան փողոցը, որը խաչվում է խորհրդային ամենահզոր օդաչուներից մեկի` Չկալովի փողոցի հետ:

Եվպատորիայի հայկական եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին (Տեսանյութ)

 

«ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԴԱԺԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՅՑ ԴԻՄԱԿԱՅԵԼ Է»

- Պարոն Հարությունյան, այսօր կառավարությունն ամեն ինչ անում է, որ մեր պատմությունը դպրոցական դասագրքերից հանվի, իսկ փոխարենը մարտի 1-ի մասին ավելի խորացված ուսումնասիրեն պատմության դասագրքերում: Այսինքն` ջնջել անցյալը, ու ամեն ինչ սկսել «նոր Հայաստանից»:

- Մեր պատմությունը անցել է շատ դաժան ճանապարհ, բայց կարողացել է դիմակայել: Աշխարհի երեսից շատ ժողովուրդներ ու պետություններ են վերացել, բայց մեր ժողովուրդը մնացել է, կա ու կմնա: Եղիշե Չարենցի խոսքերով կասեմ` «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»... Մենք պետք է միասին լինենք, մեկս մյուսին չվատաբանենք: Երբ նայում ես ծովին, այն երբեմն երեսին փրփուրներ ունի, բայց փրփուրը գալիս, անցնում է, իսկ ծովը` մնում է: Ժամանակը ամեն ինչ կբերի ու իր տեղը կդնի:

«Մեր «սպառազինությունը» մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն է». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА