o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը Սիրիա է ուղարկել Չեչնիայում ծառայած ռազմական ոստիկաններին

25.10.2019 17:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել Չեչնիայում ծառայած ռազմական ոստիկաններին

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական «Զվեզդա» ալիքը հրապարակել է տեսանյութ, որում նշվում է, որ ռուսական կողմը Սիրիա է ուղարկում ռազմական ոստիկանության ստորաբաժանում՝ բաղկացած 300 զինծառայողից։ Արաբական հանրապետությունում այս խմբավորումը հսկելու է թուրք-սիրիական սահմանի մոտ ապրող բնակչության անվտանգությունը։

Սիրիական զորքերը մարտական գործողություններ են սկսել Իդլիբ և Հալեպ նահանգներում

Հատկանշական է, սակայն, որ Սիրիա են ուղարկվել այն ռազմական ոստիկանները, որոնք մինչ այդ ծառայություն են իրականացրել Չեչնիայում։ Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածքներում, ինչպես հայտնի է, գործում են զինյալ խմբավորումներ, և ՌՈ այս ստորաբաժանումները ծանոթ են նրանց գործունեությանը։

Հավանական է, որ հենց այդ ծանոթությունն է հիմք ծառայել՝ նրանց Սիրիա ուղարկելու համար, քանի որ հնարավոր է այնտեղ նույնպես ռուսաստանցի զինծառայողները հանդիպեն զինյալների դիմադրությանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА