o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդասիրական վիճակը Սիրիայում Թուրքիայի պատճառով սրվել է. ՄԱԿ

25.10.2019 17:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարդասիրական վիճակը Սիրիայում Թուրքիայի պատճառով սրվել է. ՄԱԿ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Սիրիայի հյուսիսարևելյան մասում ստեղծված հումանիտար վիճակը:
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով վատթարանում է մարդասիրական վիճակը: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը, գրում է Интерфакс-ը:

ԱՄՆ-ն ՌԴ-ից պահանջել է Սիրիայում իջեցնել բոլոր ռազմական ինքնաթիռները

«Ռազմական գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել հումանիտար վիճակի վրա»,- ասել է նա:

«Մարտերը հանգեցրել են բնակչության լուրջ տեղաշարժերի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 180 հազար մարդ, որոնցից մոտավորապես 80 հազարը՝ երեխաներ, ստիպված են եղել փախչել հարավ»,- հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել փախչել Իրաք:

Ըստ Մյուլլերի՝ տեղեկատվություն է ստացվել քաղաքացիների մահվան և վնասների մասին:

Նա հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող 3 միլիոն մարդկանցից 1.8 միլիոնն արդեն իսկ մարդասիրական օգնության կարիք ունի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА