o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տաղանդ, ում մասին դեռ կլսի աշխարհը». կայացավ Ալեքսանդր Խաչատրյանի ջութակի երեկոն (Տեսանյութ)

26.10.2019 23:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տաղանդ, ում մասին դեռ կլսի աշխարհը». կայացավ Ալեքսանդր Խաչատրյանի ջութակի երեկոն (Տեսանյութ)

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի 6-րդ դասարանի աշակերտ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ  ջութակի երաժշտության երեկոն:

Ոստիկանությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին

Ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ եւ, պարզապես, դասական արվեստը գնահատող հանդիսատես: Ալ. Խաչատրյանը համերգային ծրագրի առաջին բաժնում կատարեց Տարտինիի՝ «Սոնատ սոլ մինոր», «Սատանեական դայլայլներ», Բրամսի «Սոնատ N 2»` ջութակի եւ դաշնամուրի համար, Իզաիի «Սոնատ N 3», «Բալլադ»` սոլո ջութակի համար: Իսկ երկրորդ բաժնում հնչեցին Պրոկոֆեւ Վենյավսկու «Վարիացիների օրիգինալ թեման», ապա նաեւ նույն հեղինակի «Ֆանտազիա «Ֆաուստը»՝ Գունոյի «Ֆաուստ» օպերայի մոտիվներով: Երիտասարդ ջութակահարի կատարումներն ուղեկցվում էին ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ դաշնամուրային նվագակցությամբ (ասիսիտենտ՝ ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):

Երիտասարդ երաժշտի կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ծափողջույններին: Երաժշտական երեկոյին ներկա Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ վստահությամբ նշեց, որ նման երեխաները մեր ազգի փառքն ու պատիվն են. «Ալեքսանդր Խաչատրյանը տաղանդ է, ում մասին դեռ կլսի աշխարհը»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Խաչատրյանը ջութակ է նվագում 5 տարեկանից: Բացի այս երաժշտական երեկոն, արդեն հասցրել է ունենալ եւս երկու մենահամերգ՝ Արամ Խաչատրյանի թանգարանում եւ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Հավելենք նաեւ, որ տաղանդաշատ ջութակահարը 2015թ. իտալական Ռիմինի քաղաքում փոքրիկ ջութակահարների մրցույթում առաջին մրցանակին է արժանացել: Իսկ ընդամենն ամիսներ առաջ Մոսկվայի ֆիլհարմոնիայի բեմում «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետ) հետ հանդես է եկել Չայկովսկու Ջութակի կոնցերտով ու հիացրել ռուս հանդիսականին:

Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА