o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդը

27.10.2019 14:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդը

ԱՄՆ-ն շաբաթ Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

Հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրվում է, որ Ալ Բաղդադին մահացած է, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել:

Newsweek-ի տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, աղբյուրին հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։

Հրատարակությունը նաև նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել գործողության անցկացմանը՝ դրա մեկնարկից գրեթե մեկ շաբաթ առաջ, իսկ ավարտից հետո Twitter-ում հաղորդագրություն է տեղադրել «շատ նշանակալի իրադարձության» մասին, որը տեղի է ունեցել վերջերս, սակայն չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը:

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ առաջնորդը Վաշինգտոնի ժամանակով ժամը 09:00-ին պատրաստվում է «կարևոր հայտարարություն» անել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА