o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտոսի նախագահը 3 ամսով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը

27.10.2019 16:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եգիպտոսի նախագահը 3 ամսով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու մասին: Որոշումն ուժի մեջ է մտնում կիրակի, հայտնում է Egypt Independent-ը։

Հրվ. Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Աղբյուրի հաղորդմամբ՝ հրամանագիրն ընդունվել է նախարարների կաբինետի հետ խորհրդակցությունից հետո, որի պատճառը «երկրում ստեղծված օրհասական իրավիճակն է»:

Հրամանագրի համաձայն՝ զինված ուժերն ու ոստիկանությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն ահաբեկչությանը հակազդելու և անվտանգությունը պահպանելու համար:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում արտակարգ դրություն էր հայտարարվել 2017-ի ապրիլին՝ Տանտայում և Ալեքսանդրիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Երկու պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ էր զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել: Այնուհետև օրենքի համապատասխան արտակարգ դրության ռեժիմը պարբերաբար երկարաձգվել է 3 ամսով:

Ներկա պահին Եգիպտոսը զանգվածային գործողություններ է ծավալում ահաբեկչության դեմ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА