o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոնկոնգում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել

27.10.2019 22:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոնկոնգում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել

Հոնկոնգի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք այսօր փողոց են դուրս եկել՝ հակակառավարական ցույցերի, հաղորդում է RTHK հեռուստաընկերությունը։

Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը».«ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը»

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Ցիմ Շա Ցույ առափնյա շրջանում Տիեզերքի թանգարանի շենքի մոտ․ ցույցի մեկնարկից կես ժամ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ ցուցարարները ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել և նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել։ Ի պատասխան՝ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Նշվում է, որ ոստիկանությունը, հնարավոր է, նաև պղպեղային գազ է կիրառել ցուցարարների դեմ։ 

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА