o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ղարաբաղը պատկանում է Հայաստանին. Պոզները պատասխանել է ադրբեջանցի կնոջը

27.10.2019 21:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ղարաբաղը պատկանում է Հայաստանին. Պոզները պատասխանել է ադրբեջանցի կնոջը

Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում (ԱՄՆ) ելույթի ընթացքում պատասխանել է ադրբեջանցի երիտասարդ կնոջ դիտարկմանը՝ Ղարաբաղի հարցում Պոզների «հայանպաստ» դիրքորոշման վերաբերյալ, հայտնում է rusarminfo.ru-ն:

Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև

Արզու Մամեդովան դիմելով Պոզներին ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել»:

Դրան ի պատասխան՝ Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք:

Հայաստանում 2019 թվականի մայիսին տված հարցազրույցում Վլադիմիր Պոզները հայտարարել էր, որ կցանկանար այցելել Լեռնային Ղարաբաղ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար, և որ բոլորը, ներառյալ ադրբեջանցիները, հասկանան, որ «նրա սիրտը այս կողմում է, ոչ թե այն մյուս»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА