o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանն ԻՊ-ի առաջնորդի վերացումը որակել է «շրջադարձային իրադարձություն ահաբեկչության դեմ պայքարում»

28.10.2019 11:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանն ԻՊ-ի առաջնորդի վերացումը որակել է «շրջադարձային իրադարձություն ահաբեկչության դեմ պայքարում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավարի վերացումը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքէջը:

Էրդողանն Ասադի մասին է հարցրել Լավրովին` մոռանալով, որ բարձրախոսը միացված է (տեսանյութ)

«Ահաբեկիչների ղեկավարին չեզոքացնելը շրջադարձային իրողություն է ահաբեկչության դեմ մեր և մեր դաշնակիցների մղած պայքարում: Թուրքիան, ինչպես նախկինում, հետագայում էլ շարունակելու է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում: Ես հավատում եմ, որ մարդկությունը խաղաղության մեջ կապրի, եթե կազմակերպված և դաշինքի ոգով պայքար լինի ահաբեկչության դեմ»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, աղբյուրին հայտնել է, որ «ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА