o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դեռ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. Ժիրինովսկի

28.10.2019 18:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանը դեռ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. Ժիրինովսկի

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օտարերկրյա պետությունների պարտքերի ներումը, ասել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «չգնան» այլ գերտերությունների մոտ:

Եվրոպական խորհուրդը որոշել է Հայաստանը հանել «հարկային դրախտների» գորշ ցուցակից

Խոսելով Комсомольская Правда ռադիոյի եթերում՝ Ժիրինովսկին նշել է, որ եթե պարտքերը չներվեն, օրինակ` Ղրղզստանին և Տաջիկստանին, ապա նրանց իրենց կողմը «կքաշեն» Չինաստանը և Աֆղանստանը:

«Ադրբեջանի և Հայաստանի դեպքում կան նաև չլուծված խնդիրներ, բայց մինչ այժմ Հայաստանը չի փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին, Ադրբեջանն էլ բարեկամ է Թուրքիայի հետ, բայց մեզ հետ դեռևս նորմալ հարաբերություններ ունեն»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է ընտրի երկու չարիքից փոքրագույնը և ներելով պարտքերը՝ պարտապաններին հետ պահի  աշխարհաքաղաքական շրջադարձից:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА