o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՄԻԱՅՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

28.10.2019 17:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՄԻԱՅՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

Սահմանադրական նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մոլուցքը դարձել է մի իրական գլխացաավանք մեր կառավարության համար: Հրայր Թովմասյանը և նրա ընտանիքի անդամները, նրա մերձավորները այսօր գտնվում են հետապնդման ստոր գործընթացի մեջ: Թովմասյանի դեմ կոմպրոմատ հավաքելը՝ դատական համակարգը հսկողության տակ պահելու նպատակով, կառավարության զվարճալի մարտավարությունն է: Այսօրվա կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ, քանի որ ոչ մի թերություն չի կարողանում գտնել Հ.Թովմասյանի աշխատած տարիների մեջ:
Փոխարենը նորից հարցաքննվում է վաստակաշատ բժիշկ Արա Բաբլոյանը, անբիծ ճանապարհ անցած նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: ԵՎ գիտե՞ք ինչու է այս ամենն արվում, պողոսներ: Այս ամենը նախագծված պլանի հակառակ կողմն է: Կառավարությունում գաղտնի բարձրացնում են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, ամեն ամիս գաղտնի պարգևավճարներ են բաժանում, ըստ օդում կախված լուրերի՝ բարձրացնում են մարզպետների և փոխմարզպետների աշխատավարձերը՝ մեկնաբանելով, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Հայաստանի պետական պարտքը օր-օրի բարձրանում է, գործուղումների շքերթը մեծանում է, ավելանում են թանկարժեք ծառայողական մեքենաները: Պողոսներ, 2020 թ.-ի բյուջեի քննարկմանը պարզվում է, որ բյուջեն 4,9 տոկոս աճ կունենա: Այսինքն այս ամենը միֆ էր, փուչիկ, որը վաղուց արդեն բոլոր ադեկվատ մարդկանց աչքերում պայթելէ: Պողոսներ, փաստորեն տնտեսական աճը միայն չինովնիկների համար էր: Լեգենդար տատիկ-պապիկների <<նիսյաները>> մնացել են, կարմիր գծերը մնացել են, արագաչափերը մնացել են, գազի ներտնային սակագինը էժանանալու փոխարեն մի բան էլ թանկացել է: <<Տնտեսական հեղափոխություն>> կոչվածը գնալով ավելի մեծ անկում է ապրում: Մտածեք, հարգելի պողոսներ և ոչ պողոսներ, մտածեք ու վերլուծեք:

Մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Գրում է Պարացելսուս Հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА