o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը շնորհավորել է Թրամփին՝ ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու առթիվ

29.10.2019 10:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը շնորհավորել է Թրամփին՝ ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու առթիվ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման կապակցությամբ, գրում է ria.ru-ն:

Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին դրոշի օրվա առթիվ ու նշել, որ «մի օր բարձրացված դրոշը երբեք չի խոնարհվի»

«Գահաժառանգ արքայազնը շնորհավորել է նախագահին ԻՊ-ի հիմնադիր և առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու գործում Միացյալ Նահանգների բարեհաջող առաքելության կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին Միացյալ Նահանգների հետ Սաուդյան Արաբիայի շարունակական ամուր գործընկերության համար: Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ կարևորագույն հարցեր»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ շաբաթ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին:

Ավելի ուշ ԻՊ առաջնորդի մահվան լուրը հաստատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

«Նա (ալ Բաղդադին) մահացել է փակուղային թունելի մեջ մտնելով՝ ամբողջ ճանապարհին վնգստալով, լացելով ու գոռալով։ Այդ ժամանակ ճամբարի տարածքը մաքրվեց, մարդիկ կա՛մ հանձնվեցին, կա՛մ գնդակահարվեցին։ 11 փոքր երեխաներ դուրս են բերվել տնից և չեն տուժել։ Թունելում մնացել է միայն Բաղդադին և իր հետ տարել է իր երեք փոքր երեխաներին: Թունելի վերջին հասնելով՝ նա սպանեց իրեն ու իր երեք երեխաներին: Նրա մարմինը պայթյունից խեղվել էր»,- ասել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА