o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իշխանությունը սպանում է բազմակարծությունը». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

29.10.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իշխանությունը սպանում է բազմակարծությունը». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

Մինչ քաղաքական եւ քաղաքագիտական, վերլուծական շրջանակները քննադատում են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին` BBC-ին տված իր հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտքերի համար, վերջինս քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած, թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը: Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ տեսակետը, որը մեր հարցին հարցով պատասխանեց:

ՀՀ պաշտպանության նախարարը մտքեր է փոխանակել Անջեյ Կասպրշիկի հետ

Հայաստանում դուք կարծում եք, որ բազմակարծություն կա՞: Մեր երկրում բազմակարծություն կար, բայց հիմա, ցավոք, այն չկա: Իշխանությունը սպանում է բազմակարծությունը եւ առաջին հերթին սպանում է իր իշխանության ներսում, իշխանական օղակների մեջ եւ երկրորդ հերթին` սպանում է նաեւ քաղաքական դաշտում: Այն ֆեյքային ամբողջ բազան, որ միանգամից, հախուռն, առանց հասկանալու, առանց խորանալու թեմաների մեջ փորձում են արձագանքել այս կամ այն խնդրին` դրան տալով բացասական երանգավորումներ, սա այլակարծության մասին չի խոսում:

Նախկին պատգամավորը կասկածվում է սպանության մեջ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА