o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօրվա իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

30.10.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այսօրվա իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի հանրահայտ «Դժվար խոսակցություն» ծրագրի շրջանակում պատասխանել է հաղորդման վարող Սթիվն Սակուրի հարցերինԶ. Մնացականյանի վերոնշյալ հարցազրույցն արժանացավ ոչ միայն հանրային լայն շրջանակների, այլեւ քաղաքագետների, վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների սուր քննադատությանը` այն համարելով հայաստանյան արտաքին քաղաքականության խեղճության դրսեւորում: Այս եւ ընդհանրապես հայաստանյան իշխանության այսօրվա վարած արտաքին քաղաքականության մասին «Իրավունք TV»-ն զրուցեց ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը մտքեր է փոխանակել Անջեյ Կասպրշիկի հետ

«ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ՞ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ»

Պարոն Զաքարյան, ինչպե՞ս կգնահատեք Զ. Մնացականյանի հարցազրույցը եւ նրա կողմից հնչեցրած մտքերը, մասնավորապես` արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ` հարցազրույցը շատ հարցեր առաջացրեց, քան պետք է լույս սփռեր շատուշատ հարցերի վրա: Ըստ էության, միջազգային նշանակության հարցազրույց, որը նաեւ, այսպես ասած, օտարերկրյա լսարանի համար կարող էր շատ օգտակար դերակատարություն ունենալ, ցավոք, ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, հատկապես նրանց մոտ, ովքեր ծանոթ են բանակցային գործընթացին, արցախյան հիմնախնդրի կարգավորման փուլերին, նոր հարցեր առաջացրեց: Այդ թվում առաջին հերթին, թե արդյոք փոխվել է Հայաստանի դիրքորոշումը նախկինում եղած մի շարք խնդիրների նկատմամբ, մասնավորապես` ինքնորոշման իրավունքն այլեւս չի՞ կարեւորվում, արդյոք Հայաստանն ունի իր պատկերացումը, իր լուծումը հիմնախնդրի վերաբերյալ, եւ այդ լուծումն ամբողջությամբ փորձում է նաեւ համադրելի դարձնել հակամարտության բոլոր մյուս կողմերի համար, արդյոք մեր արտաքին քաղաքականության մեջ չունենք կենսական նշանակության խնդիրներ, որոնց համար մենք մինչեւ վերջ պատրաստ ենք պայքարել: Միայն ասել, թե անվտանգությունը եւ կարգավիճակն են մեր գերնպատակը եւ մյուս պարագայում ասել, թե մեզ համար կարեւոր է, որ վերջնական կարգավորման տարբերակն ընդունելի լինի Ադրբեջանի հասարակության համար, արդյոք չի նշանակում, որ մեր ներքին, այսպես կոչված, հեղափոխությունից հետո տեղի ունեցած զարգացումներն ավելի էական են, քան արտաքին քաղաքականությունն ու մնացած հարցերը:

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

Դուք ասացիք «այսպես կոչված հեղափոխություն», նույնն ընդգծում էր նաեւ ամերիկացի հաղորդավարը: Կարելի՞ է ասել, որ փաստացի արտաքին աշխարհի համար եւս ընկալելի չէ, թե, ի վերջո, տարիուկես առաջ Հայաստանում տեղի ունեցածն ինչ էր:

Պատկերացրեք, որ ինչ-որ երկրում ինչ-որ բան է տեղի ունեցել, եւ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են մեր ցուցասրահներից մեկում ներկայացնում են իրենց երկրում տեղի ունեցած, այսպես կոչված, կամ հենց թեկուզ իրական հեղափոխության ձեռքբերումները: Մեր հասարակության կամ մեր պետությունների միջեւ հարաբերություններում սա ի՞նչ է ենթադրում: Արդյո՞ք սա ենթադրում է, որ գնահատելով իրենց գործողությունները` այլեւս չենք շարժվելու մեր պետության շահերով: Ըստ էության, սա անէական նշանակության խնդիր է, որն ընդամենն այսօրվա իշխանությունների ամբիցիաները կարող է բավարարել, բայց ոչ մեր պետության շահերը կամ տվյալ պետության շահերի համադրելիությունը գործընկերային դաշտում: Այնպես որ, պատահական չեմ համարում հենց նաեւ հարցազրույցը վարողի Սակուրի նման շեշտադրումը: Հենց դրա համար պետք է կարողանանք շատ հստակ եւ հասկանալի լինել արտաքին աշխարհի համար: Մաքոքային քաղաքականությունը մեզ համար չէ, եւ մենք դրանից որեւէ օգուտ չենք քաղելու, որովհետեւ աշխարհը մեզ այդ հնարավորությունը չի էլ տվել: Մեզ տրված է հնարավորություն ունենալ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ունենալ գործընկերներ Հարավում, Հյուսիսում, Արեւմուտքում եւ Արեւելքում ու լինել այնպիսի գործընկեր, որը գործընկերություն երբեք չի անում` մեկի շահերը մյուսի շահերով պայմանավորելով կամ շահերը չի գեներացնում մեկ այլ գործընկերոջ շահերի հաշվին: Եվ սա մենք տարիների ընթացքում իրականացրել ենք, ու այս առումով բարդ է մեզ համար: Մնացականյանն իր հարցազրույցում ճիշտ նշեց, որ հեշտ չէ Հայաստանի համար վարել արտաքին քաղաքականություն: Բոլորս գիտենք, որ Մնացականյանը` որպես դիվանագետ, հենց այդ արտաքին քաղաքականության իրականացնողների մեջ է եղել եւ շատ լավ պատկերացնում էԻմ տպավորությամբ` ուղղակի, որպես պրոֆեսիոնալ դիվանագետի, Մնացականյանի համար բարդ էր նաեւ քաղաքական կոմպոնենտը ներկայացնելը, որովհետեւ քաղաքական միջավայրը մեզանում հստակ չէ, եւ արտգործնախարարը տվյալ պարագայում ոչ թե պարզ դիվանագետ, այլ որպես կառավարության անդամ, քաղաքական գործիչ, նաեւ նախկինում արված քաղաքական հայտարարությունների ֆոնին` չկարողացավ լիարժեք քաղաքական պատասխաններ տալ:

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա». Շարմազանով

«ՈՉ ՈՔ ՉԻ ԱՍՈՒՄ` ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԷ, ԿԱՄ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՍԱ ՉԷ»

Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ Զոհրաբ Մնացականյանը ոչ թե թերացավ, այլ ներկայացրեց այն, ինչը մեր այսօրվա իշխանության արտաքին քաղաքականությունն է:

Կարծում եմ` այո, որովհետեւ Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալներից մեկն է, որը շարունակեց իր աշխատանքն արտաքին քաղաքականության մեջ, իհարկե, արդեն որպես քաղաքական պաշտոնյայի կարգավիճակում, ոչ թե պետության ներկայացուցիչ եւ դիվանագետ: Կարծում եմ` հենց դրանում էր խնդիրը: Փորձ անել ինչ-որ ձեւով ներկայացնել այն, ինչը ի սկզբանե սխալ ռելսի վրա է դրվել քաղաքական բարձրագույն իշխանության կողմից Արցախի հարցում, շատ բարդ է, որովհետեւ տեղի են ունեցել զարգացումներ ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ԵԱՀԿ մյուս գործընկերների կողմից, հակադարձվել են այն հայտարարությունները, որոնք արվել էին կոնկրետ վարչապետի, պաշտոնյաների կողմից: Մենք պետք է ներսում կարողանանք հասկանալ այն սկզբունքները, որոնք դրված են կարգավորման հիմքում: Ի վերջոդրանք մեր գործող իշխանությունների համար շարունակո՞ւմ են մնալ կարգավորման սկզբունքներ, թե՞ ավելի know-how գաղափարներ ունեն, որոնց մասին մենք մինչեւ վերջ պատկերացումներ չունենք:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Այս հարցի պատասխանը չստացավ նաեւ ամերիկացի հաղորդավարը, իսկ Զ. Մնացականյանը, ըստ էության, շրջանցեց Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզի վերաբերյալ պարզաբանում ներկայացնել:

Եթե Զոհրաբ Մնացականյանը լիներ դիվանագետ եւ շրջանցեր  այդ խնդիները, ինչ-որ առումով հասկանալի կլիներ, բայց որպես քաղաքական գործիչ` շրջանցել այն հարցերը, որոնցում կա ուղիղ կամ անուղղակի մեղադրանք, բնականաբար, պետք էր ավելի հանգամանալից կենտրոնանալ դրանց վրա եւ լիարժեք լույս սփռել այդ հարցերի վրա: Ոչ ոք չի ասում, որ Արցախը Հայաստան չէ, կամ մեր նպատակը սա չէ: Ի վերջո, բոլորս լավ գիտենք, որ Արցախը եղել է Հայաստանի, հայկական բարձրավանդակի, հայկական աշխարհի անքակտելի հատվածը: Արցախը կա Հայաստան եւ այդպիսին պետք է լինի միշտ: Թե ինչ կարգավիճակով, մենք հիմա դրա համար ենք պայքարում, որ լինի անկախ, Ադրբեջանից դուրս, ամբողջությամբ անվտանգ եւ կայուն խաղաղ զարգանա` միջազգային իրավունքների  երաշխիքների ներքո: Սրան պետք է հասնել եւ չի կարելի այս հարցը թողնել  կիսատ-պռատ բացատրությունների կամ խուսանավումների դաշտում, որովհետեւ իրականում դրանից կախված են շատուշատ հարցեր:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

«ՍԱ ՄԻԱՅՆ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ, ԱՅԼ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

Հենց այս հարցը շրջանցելու համար, այսպես կոչված, «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում է, որ պետք է Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տա: Համակարծի՞ք եք:

Կդժվարանամ համակարծիք լինել այս հարցում, որովհետեւ ինձ համար ցավալի է, որ հարցազրույցը չստացվեց: Շատ կուզեի, որ այն ոչ մի հարց չառաջացներ ներսում, ընդհակառակը` բոլորս ներքին հպարտություն ունենայինք, որ մեր արտաքին գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն հստակ կարողացավ այդ հնարավորությունն օգտագործելով` միջազգային հանրությանը ներկայացնել ամբողջ պատկերն այն ամենի, ինչ որ կա մեր իշխանությունների մոտ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ: Բայց, ցավոք, չստացվեց: Սակայն սա չի նշանակում, որ այսօրվա գործող իշխանությունները Զոհրաբ Մնացականյանից ավելի լավ կադր կարող են գտնել: Ուղղակի պետք է հասկանալ, որ սա միայն Զոհրաբ Մնացականյանի խնդիրը չէ, այլ` իշխանության, որովհետեւ կառավարությունում թիմային աշխատանք իրականացնող մարդիկ են, եւ շատ դեպքերում հենց կառավարությունն իր ամբողջականության մեջ արտաքին քաղաքականությունում սայթաքումներ եւ վրիպումներ է թույլ տալիս, ինչի թիվ մեկ պատասխանատուն ամենեւին էլ Զոհրաբ Մնացականյանը չէ:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

Կարծում եք, որ վարչապետ Փաշինյանն իր տարբեր հայտարարություններով անհարմար իրավիճակում է թողնում իր իսկ արտգործնախարարի՞ն:

Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում էմոցիոնալ հայտարարություններ է անում: Ես հասկանում եմ Փաշինյանին որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ, որպես քաղաքական գործիչ, բայց որեւէ այլ գործընկեր արտասահմանում ուղղակի չի հասկանա ՀՀ պետության ղեկավարին, որը բանակցային սեղանի շուրջ այլ տրամաբանություն է դնում, իսկ իր հայտարարությունների մեջ` այլ, կամ ընդհանրապես` տրամաբանություն չի դնում: Հիմա եթե մենք արտաքին քաղաքականություն ասելով` այսպես սպոնտան, հախուռն, պոպուլիստական հայտարարություններով պետք է հանդես գանք, ոչ միայն ներսում, այլեւ դրսում, ուրեմն` համարեք, որ այսօրվա իշխանություններն արդեն ձախողել են արտաքին քաղաքականությունը:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА