o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք ներխուժում է արկտիկական ճակատ. Գագիկ Սուրենյան

30.10.2019 12:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք ներխուժում է արկտիկական ճակատ. Գագիկ Սուրենյան

Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաեւ քամու ուժգնացում պոռթկումները մինչեւ 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերեւույթից 1700մ եւ ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը եւ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերեւույթին -4․․․-5 աստիճան»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА