o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3 միլիոն դոլարով ռանչո են գնել

03.11.2019 12:19 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3 միլիոն դոլարով ռանչո են գնել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ձեռք են բերել նոր անշարժ գույք։  Այս անգամ աստղային ամուսինները դարձել են ռանչոյի սեփականատերեր։

«Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների». Քարդաշյանների մայրը տոնել է ծննդյան 64-ամյակը

Ռեալիթի-շոուի աստղն ու ռեփերը որոշել են ընդլայնել իրենց ունեցվածքը Հիդդեն Հիլսում՝ Կալիֆոռնիա նահանգ։  Դեռեւս 2014 թվականին զույգը այստեղ գնել էր 1400 քառակուսի մետր մակերեսով շքեղ առանձնատուն, որի արժեքը այժմ կազմում է 60 մլն դոլար։

Ռանչոն ամուսինները գնել են ընդամենը երեք միլիոն դոլարով։  Այս մեկ հարկանի է շինությունը կառուցվել է 1950-ականներին։ Ընդանուր մակերեսը 360 ք.մ. է։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ գազամատակարարմամբ։

Տունն ունի չորս ննջասենյակ, երեք սանհանգույց եւ հյուրասենյակ։ Տարածքում կա լողավազան, ինչպես նաեւ հսկայական կանաչ խոտածածկ:

Ռանչոյում նաեւ ախոռ կա՝ չորս նախրատեղով եւ ցանկապատված է խոտածածկով, հայտնում է Dirt-ը։  Ամուսինները պարզաբանել են, որ ցանկանում են իրենց երեխաներին ձիերի հետ կանոնավոր շփում հաստատելու հնարավորությամբ ուրախացնել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА