o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրազդանի կիրճում Nissan Murano-ն բախվել է եզրաքարին և կողաշրջվել

03.11.2019 16:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հրազդանի կիրճում Nissan Murano-ն բախվել է եզրաքարին և կողաշրջվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 09:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են իրար (տեսանյութ)

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա Պ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և կողաշրջվել: Արտահոսք չի հայտնաբերվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА