o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ

04.11.2019 10:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Թերի բյուջեի նախագծից մինչեւ գիտական փակուղի. այլընտրանքային լուրեր 20․11․2019

Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ:

2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА