o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում պատմել են թուրքամետ գրոհայինների կողմից Սիրիայում իրենց շարասյանն ուղղված հարվածների մասին

04.11.2019 10:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում պատմել են թուրքամետ գրոհայինների կողմից Սիրիայում իրենց շարասյանն ուղղված հարվածների մասին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հրետանային հարվածը չի դիպել ամերիկացի զինվորականների շարասյանը:

ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ.ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՈԼՈՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԸ

«Նոյեմբերի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի պարեկային խումբը մի քանի հրետանային հարվածի ականատես է դարձել, արկերն ընկել են ճանապարհից մեկ կիլոմետր կամ ավելի հեռու, որով նրանք շարժվում էին: Նրանք հարվածներ չեն ստացել»,- հայտարարել է ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ զորքերի անվտանգությանն առաջնահերթ ուշադրություն է դարձվում:

«Կոալիցիայի ուժերը պահպանում են ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքը»,- եզրափակել է հրամանատարության ներկայացուցիչը:

Ներկայացուցիչը մեկնաբանել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Բորենկովի հայտարարությունը։ Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ թուրքական զինված ուժերի դաշնակիցները՝ այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) զինյալները կիրակի գնդակոծել են Իրաք ուղևորվող ամերիկացի զինծառայողների շարասյունը:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА