o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Նորատուսում մարտաֆիլմ հիշեցնող սպանության մասին. մոտ 30 կրակոց է եղել

04.11.2019 12:40 ՔՐԵԱԿԱՆ
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Նորատուսում մարտաֆիլմ հիշեցնող սպանության մասին. մոտ 30 կրակոց է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

«Սպանողը պրոֆեսիոնալ է եղել». մանրամասներ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանությունից

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:17-ի սահմաններում, Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 39.2կ/մ հատվածում, Գուրգեն Հակոբյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ է արձակվել վերջինիս վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետեւանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող եւս մեկ անձի՝ ծնված 1962 թվականին, պատճառվել է մարմնական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ կրակված պարկուճ, հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, կատարվել առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА