o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել, որ ՀԱՊԿ անդամ է Հայաստանը, ոչ թե Արցախը»

04.11.2019 23:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել, որ ՀԱՊԿ անդամ է Հայաստանը, ոչ թե Արցախը»

ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի երեւանյան նիստին ընդառաջ` կայացավ կլոր-սեղան քննարկում «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով: Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը` Ցանցային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, այնուհետեւ հնչեցին զեկույցներ թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետների կողմից: Այդ թվում զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող, քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ, որից հետո` նրա հետ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Իգոր Նիկոլաեւիչ, Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ բազմաթիվ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացրեցին վերջին մեկ տարվա ընթացքում: Կարելի՞ է ասել, որ նրանք ինչ-որ գործողությունների են նախապատրաստվում եւ որքանո՞վ է սա մտահոգիչ ՀԱՊԿ-ի համար:

Չեմ կարծում, որ այս ամենն իրենից վտանգ է ներկայացնում: Գուցե կա, բայց այն միշտ կա, ու չեմ գտնում, որ այն ակտուալ է կամ սրված իրավիճակ կա: Ավելի շատ, կարելի է ասել, որ լարվածությունը նվազում է:

«Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն». հերոսի մայրը դիմել է Աննա Հակոբյանին

Նվազո՞ւմ է, երբ ընդամենն օրեր առաջ Սոչիում «Վալդայ» համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բղավում էր, թե «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է»: 

Նա բազմիցս արել է տարբեր էպոտաժային հայտարարություններ: Ամեն դեպքում, կասկած չունեմ, որ ՀԱՊԿ-ը կպաշտպանի Հայաստանին:

Իսկ Արցախի՞ն, չէ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս առումով ռազմական գործողությունների դեպքում` ՀԱՊԿ-ը պարտավոր չի՞ լինի գոնե արձագանքել:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

Ո՛չ, որովհետեւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ ոչ թե Արցախը, սրանք տարբեր բաներ են: Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել սա: Էլի եմ ասում`   իհարկե, Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ-ի շրջանակում կապահովվի, բայց Արցախի խնդիրն այլ է: Այո՛, խոսքը նույն հայ ազգի մասին է, կա պատմական ճակատագիր, բայց միջպետական հարաբերությունների առումով Փաշինյանը դեռ չի իրականացրել Արցախի դիվանագիտական ճանաչումը: Միանգամից ասեմ` չգիտեմ ինչու, միգուցե այն պատճառով, որ գիտակցում է` այն իր հետ կբերի մի ամբողջ գործընթաց, որն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր:

ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА