o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.11.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակեց մի զարմանալի հանելուկ` կոնկրետ քաղաքական գործչի մասին. «Մարդ, ով իր թիմի ներսում էլ ավելի ատելի է ու չսիրված, քան դրսում, ում քաղաքական կենսագրությունը փուչիկ է, ում «վզին» է մնացել իշխանության անմակարդակ սանիտարի կեղտոտ գործը, ում բյուրեղյա երազանքները սկսվում եւ ավարտվում էին իրենից ավելի խելացի ու հայտնի մարդկանց «քսմսվելով» ու հաճոյանալով, ով մեր նախկին պատգամավորներից մեկի զայրույթից այնքան էր հուզվել ու վախեցել, որ ինձ գտավ օտար-ամայի ճամփեքին ու խնդրեց բարեխոսել իր համար, այսօր Սերժ Սարգսյանին անվանել է «վախկոտ մարդ»: Ասում եմ, կարո՞ղ է սույն գազանն է հոշոտել էն մուֆլոններին եւ կենգուրուներին, ախր շաաատ ուժեղ տիպ է, էհ»: Այո, սիրելի ընթերցող, ճիշտ կռահեցիր, թե ում մասին է խոսքը` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ: Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ զարմանալի անգթությամբ էլ հեգնեց այդ խեղճ տղային. «Ալեն ջան այո, Դու շատ ճիշտ ես` Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա է ուժեղ մարդ, ով քեզ whatsup-ով գրեց` վեր կաց եւ հայտարարի` Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա քեզ հանձնարարեց, որովհետեւ այլոք վախենում են, որ նման տափակ մտքեր հայտնելու համար վաղը կոտլետ են դառնալու, իսկ Դու չես վախենում, որովհետեւ քեզ հետ վաղը մյուս օր ոչինչ չի պատահելու: Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Քաջն ու անվախը քեզ whatsup-ով հրահանգավորողն է, որ...»: Լավ, չենք շարունակի, քանզի դա արդեն կլինի իսկական սադիզմ...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ իր վերջին ուղիղ եթերներով բազմաթիվ պրիմիտիվ բաներ բստրեց, սակայն զարմանալիորեն որոշ անուղեղներ բուռն ոգեւորությամբ դրան հավատացին: Այսպես, նա հայտարարեց, որ ոչ թե 2 միլիոն դոլար, այլ 10 անգամ քիչ է ծախսել կառավարական առանձնատան վերանորոգման վրա, քանզի միայն պատերն ու դռներն է ներկել... Դե պատկերացրեք, 200 հազար դոլարի ինչքան ներկ կարելի է ձեռք բերել` երեւի թե մի փոքրիկ քաղաքի բոլոր պատերը ներկելուն կհերիքի: Իսկ հետո տեսանք առանձնատանը հարող տարածքում նստարաններ, որոնց վրա չուգունաձույլ «Երեւան» բառը փոխարինված էր «դուխով» բառով: Ինչպիսի գավառամտություն եւ դատարկ սնապարծություն, յա՜խք: Իսկ գեներալ Հայրապետովի պաշտոնանկության մասին էլ նա մի այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղը կգա... Եթե համոզում ես հանրությանը, որ դավարդրանքի չես գնում` դա հիմնավորելով, որ դա չէիր անի Սարգսյանի ու Քոչարյանի համար աշխատած մարդու մոտ...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա մի զարմանալի բան էլ ոչ մի բանով չզարմացնող ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ առնչությամբ` նա զարմանալիորեն Հանրապետության հրապարակի մետրոյի պիղծ ներկայացման վերաբերյալ բոլորին «փուռը տվեց». «Կոնկրետ նշյալ ներկայացման մասով դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Կոնսերվատորիայի դոկտոր պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, Գոռ Սուջյանը եւ էլի մեկ հոգի»: Գարշելի կերպարները գարշելի են բազմակողմանի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА