o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար»

06.11.2019 00:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար»

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ կարծիքով՝ ԱՄՆ դեսպանի հետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:

«Գտնում եմ, որ ճիշտ չէր». Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին

«Այս հանդիպումով փշրվեց նիկոլական արեւմտամետ գործիչների վերջին հույսըԿոտրվեց թավշյա ամերիկամետության միֆը եւ վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն, որ Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է` անկախ նրանից, որ ինքը չի այս պահին երկրի ղեկին, բայց նա մնում է անհասանելի քաղաքական մեծություն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում: Հայաստանը իշխանազավթումից հետո՝ չունի կանխատեսելի զարգացումների օրակարգ,սպասումները խիստ բացասական են, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմիցՉկա վստահություն, որ թավշյա վիրուսը կարող է ապահովել խաղաղություն եւ ժողովրդավարություն», - շեշտում է Վ. Բաբայանը եւ հավելում. «Նրանք իրենց ատելության քարոզներով, հասարակության պառակտումներով եւ ժողովրդավարական հիմնարար նորմերի խախտումներով են զբաղված միայն պոպուլիզմի կայացումն է դարձել, որպես պետության հիմնարար ձեռքբերում»:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

Եզրափակելով խոսքը՝ Վ. Բաբայանն ընդգծում է. «Նախկին Նախագահը բնական է, որ ոչ միայն մտահոգ է ստեղծված ծանր վիճակով, այլ նաեւ վստահ եմ՝ ունի ասելիք եւ ունի իր լուծումները թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ապագայի գերկարեւոր հարցերում, ինչը անկասկած կառավարական դաչաների պատի գույներից կարեւոր է»:

Ավելի լավ է քո պարտականությունները սովորես, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին. Վահե Գրիգորյանը՝ Վահան Կոտանյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА