o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի 16.5 մլն դոլար նախնական գնով

06.11.2019 14:00 ԹԵՄԱ
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի 16.5 մլն դոլար նախնական գնով

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցով հետաքրքրվողներ կան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

WCIT-2019 համերգի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 միլիոն դոլար

«Մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը: Հուսով ենք, որ շատ շուտով կառավարության որոշման նախագիծը կներկայացնենք եւ արագ կընդունվի աճուրդով վաճառքի վերաբերյալ:

Հետաքրքրվողներ եղել են հայեր, բայց ոչ Հայաստանից: Նրանց թիվը կարծես ավելանում է: Նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»,-ասաց նա:

Ի դեպ՝ այս հյուրանոցը շարժական եւ անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА