o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

06.11.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Երեկ Երեւանում մեկնարկած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար եւ Խորհրդի նիստերը ուշագրավ էին հետեւյալ նկատառումներով: Նախ, նման միջոցառում Հայաստանում տեղի ունեցավ առաջին անգամ, ինչը թեեւ վաղօրոք էր ծրագրված, սակայն միեւնույնն է, պարզ ակնարկ է, որ ՌԴ-ն, անկախ մեր երկրում սորոսաբնույթ ուժերի դիրքերին, շարունակում է Հայաստանը տեսնել ՀԱՊԿ տիրույթում:

Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել. Էլմար Մամեդյարով

 

ՀԱՊԿ+ԻՐԱՆ

Իսկ ահա երկրորդ դրվագը, թեեւ էլի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորմանն է վերաբերում, սակայն պետք է որ շատ ավելի լրջորեն մտահոգի տարաբնույթ սորոսներին եւ նրանց տեղական խամաճիկներին: Այսպես, բացի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, վեհաժողովում դիտորդի կարգավիճակով ներկայացված էին նախ՝ Սերբիայի ներկայացուցիչ Ջորջե Միլիչեւիչը, ապա Իրանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության եւ միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Մոհամադ Նոբանդեգանիի գլխավորությամբ: Ինչ խոսք, Իրանի եւ Սերբիայի ներկայացուցիչների մասնակցությունը գագաթաժողովին նույնպես ի սկզբանե ծրագրված էր եւ գործնականում Հայաստանի հետ քիչ առնչություն ուներ: Սակայն մեկ է, արդյունքում ունենք այս պատկերը: Մեկ ամիս առաջ մեր երկրում էր Իրանի նախագահը, ինչը արեւմտյան հարթակներում բավականին մռայլ տոնայնությամբ ընդունվեց: Սակայն իրավիճակը մի փոքր մեղմեց այն, որ Ռոհանին Հայաստան էր այցելել ԵՏՄ-ի, այսինքն՝ տնտեսական կառույցի գագաթաժողովին մասնակցելու համար: Բայց ահա այս դեպքում պատկերն այլ է. ՀԱՊԿ-ը ոչ թե տնտեսական, այլ ռազմական կառույց է: Իսկ դրա միջոցառումներին Իրանի եւ Սերբիայի մասնակցությունն ընկալվում է այդ երկրների հետ ՀԱՊԿ-ի (հասկանալի է՝ առաջին հերթին ՌԴ-ի) ռազմական համագործակցության խորացման ընդգծված մեսիջ: Մանրամասնենք. Սերբիայի հետ ՀԱՊԿ-ի համագործակցությունը նշանակում է Եվրոպայի կենտրոնում ՌԴ-ի ռազմական դիրքերի ամրապնդման հեռանկար: Իրանի հետ համագործակցությունը շատ ավելի լուրջ մեսիջ է: Ի վերջո, առանց այդ էլ կա ՌԴ-Իրան գործնական ռազմական համագործակցություն, մասնավորապես` Սիրիայում: Ու դրանից հետո ոչ միայն գործնական, պայմանագրային տեսք է ստանում տնտեսական ուղղությամբ ՌԴ-ի գլխավորած ԵՏՄ-ի եւ Իրանի համագործակցությունը, այլ դրան էլ գումարվում է ՌԴ-ի գլխավորած ռազմական կառույցի՝ ՀԱՊԿ-ի եւ Իրանի միգուցե իր հերթին պայմանագրային հարաբերությունների պոտենցիալ պարունակող այս ազդակը: Ընդ որում, մեզ համար դրան էլ գումարվում է այն, որ այդ ազդակը հաղորդվում է Հայաստանից, որը, չմոռանանք, ՌԴ-Իրան զինուժի կապող օղակ է:

Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին

 

ԻՆՉՈՒ Է ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈՒՄ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Ընդ որում, այս վերջին հանգամանքին պետք է գումարել օրերս արձանագրված փաստը: Խոսքը ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազան կրկնակի հզորացնելու ծրագրերի մասին է: Նկատենք, թեեւ այդ մասին նաեւ պաշտոնապես խոսվեց, սակայն այդպես էլ չեղան մեկնաբանություններ, թե որն է նպատակը, ինչու հանկարծ պետք եղավ ռազմաբազայի կրկնապատկումը: Ոչ պաշտոնական մեկնաբանություններ, իհարկե, կան: Նախ, որ դա նախատեսված է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ապահովելու համար: Սակայն այստեղ մի մեծ հարցական կա. իսկ մի՞թե այդ կայունության համար ռազմաբազայի եղած կազմը, որն էլի իրենից լուրջ ուժ է ներկայացնում, բավարար չէ: Եթե մտածենք, որ կան կանխատեսումներ, թե հարավկովկասյան տարածաշրջանում կարող են լինել ռազմական բռնկումներ Արցախի շուրջ կամ Վրաստանում, (2008թ. օրինակով) ու ՌԴ-ն դրանցում հանկարծ ստիպված կլինի մասնակցություն ունենալ, ապա անգամ այս ծայրահեղ տարբերակով հայաստանյան ռազմաբազայի կրկնապատկումն անհրաժեշտություն չէ: Նախ, ռազմաբազայի ուժերը չբավարարելու դեպքում դրանք կարող են պետք եղած պահին արագորեն համալրվել: Եվ երկրորդը, երկու հնարավոր բռնկումների դեպքում էլ ՌԴ-ն կարող է նաեւ իր տարածքից ռազմական միջամտություն ունենալ: Այսինքն, հարավկովկասյան անվտանգության վարկածը մնում է քիչ հավանականՀաջորդ վարկածն այն է, որ ռազմաբազան ամրապնդվում է Թուրքիայի դեմ հնարավոր հակամարտության համար: Միգուցե այստեղ ինչ-որ հավանականություն կա, սակայն էլի փոքր: Հաշվի առնելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները բավականին ակտիվ աճող դինամիկայի մեջ են, ռուս-թուրքական զինվորականներն անգամ Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկություն են իրականացնում, ու պարզապես տեսանելի չեն այն նախադրյալները, որոնք նման հարաբերությունները կտրուկ կփոխեն ռազմական բախման ուղղությամբ, որի համար դեռ մի բան էլ ռուսներին պետք է հայաստանյան ռազմաբազան կրկնապատկելՄեկ այլ վարկածով էլ բազայի կրկնապատկումը նպատակ ունի Հայաստանի ներսում սորոսածինների հրահրելիք հնարավոր ներքին բախումները թույլ չտալու համար: Սակայն բազան, որքան հասկանալի է, կրկնապատկվում է ոչ միայն զինուժի առումով, այլ որ շատ ավելի լուրջ է` զինտեխնիկայի, այդ թվում՝ ծանր սպառազինության: Իսկ դա արդեն ներհայաստանյան եւ ոչ մի բախումների պարագայում անհրաժեշտություն չէԿարելի է հավանական եւ էկզոտիկ տեսք ունեցող վարկածներ եւս թվարկել: Սակայն ավելի ճիշտ կլիներ դիտարկել բուն փաստը. Հայաստանում զինուժի կրկնապատկումը, պատկերավոր ասած, նշանակում է գերամուր բարիկադների ձեւավորում, որից ներս ընկած ողջ տիրույթը ՌԴ-ն փաստացի դիտարկում է` որպես իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտի: Այսինքն, եթե Արեւմուտքից սնուցվող ներհայաստանյան հայտնի ուժերը ձգտում էին հասնել բազան մեր երկրից հանելուն՝ Հայաստանը սեփական պապի բոստանը դարձնելու համար, հիմա բախվում են հակառակ իրավիճակին, ինչը, ի դեպ, նաեւ ներհայաստանյան հրահրված սրացումները կանխող բաղադրիչ է պարունակում: Եվ երկրորդը, հենց այդ դիրքերից էլ նույն կրկնապատկված բազան շփման մեջ է մտնում իրանական զինուժի հետ: Այսինքն, ցանկացած պահի կարող է ընդհուպ մինչեւ ձեւավորվել համատեղ զորախումբ՝ մեծ տարածաշրջանային բնույթի պոտենցիալ մարտահրավերները չեզոքացնելու համար: Նկատենք նաեւ, որ կա ռազմաբազայի ամրապնդման նման մի վարկած, որ հավելյալ ուժերը կարող են որպես խաղաղարարներ, մոտ ապագայում տեղավորվել արցախյան շփման գծում: Այս դեպքում պարզապես ռուսական եւ իրանական զինուժի շփումը էլ ավելի անմիջական կդառնաԱրդյունքում, կրկնապատկված ռազմաբազան ինչ-որ տեղ կարելի է նաեւ 100-ամյա վաղեմության 11-րդ կարմիր բանակի անալոգը համարել, որը վերջնականապես ամրապնդեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը կովկասյան տարածաշրջանում: Թեեւ կոնկրետ դեպքում ռազմաբազայի ֆունկցիան ավելի մեծ է դառնում, պետք է գումարել նաեւ Իրանի հետ ռազմական կապը, Սիրիայում ՌԴ-ի ռազմական դիրքերը եւ այս ամբողջական պատկերից բխող աշխարհաքաղաքական սպասելի իրավիճակը: Ու հաշվի առնելով, որ այդ ամենը կիզակիտվում է Հայաստանի տարածքում, ապա դժվար չէ կռահել այն նյարդային ռեակցիան, որը սպասվում է սորոսաբնույթ համակարգից: Առավել եւս, երբ դրան էլ գումարվեց ՀԱՊԿ-ի գագաթաժողովից, դրանում Իրանի մասնակցությունից բխող տեսանելի մեսիջները:

Վրաստանից Հայաստան փորձել են զենք անցկացնել

 

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՍՈՐՈՍՆԵՐԻՑ

Այս ամենով հանդերձ չմոռանանք, որ Հայաստանում սորոսաբնույթների դիրքերը դեռ մնում են բավականին ամուր՝ իշխանական տարբեր օղակներում ունեցած դիրքերը, ամեն մի ավանտյուրայի դեպքում անձեռնմխելիության եւ, իհարկե, ֆինանսական ու քարոզչական ռեսուրսների հաշվին: Նաեւ, ինչպես ցույց տվեց մետրոյի կայարանի վերջին աղմկոտ դեպքը, ընթացքի մեջ է նաեւ պարզունակ սադրանքային մեքենան, որի գործունեության իմաստը կարծես թե պարզ է՝ սադրանքներով նյարդայնացնել ազգային թեւին՝ դրդելով գնալ սադրիչներին գոնե մեկ-երկու «չափալախ» տալու: Իսկ դա կդառնա ռեպրեսիվ մեքենայի գործադրման առիթ, առաջ կգա հակառակ ռեակցիան՝ ուղղված ներքին դիմադրողականության վերջնական ոչնչացմանը եւ երկրում «սեփական պապի բոստանի» սկզբունքով կառավարելիությանը: Իսկ այդ դեպքում արդեն հնարավոր կդառնա ամեն մի արեւմտյան պատվերի իրականացումը, սկսած Ստամբուլյան կոնվենցիայից, Ամուլսարից, վերջացրած Արցախով: Իսկ այդ իրավիճակում էլ ինչ ռազմաբազայի կրկնապատկում, երբ արցախյան խնդրի լիկվիդացիան անմիջապես էլ օրակարգ կբերի առհասարակ ռազմաբազան հանելու հարցը` որպես նման իրավիճակում անիմաստ կառույցՍակայն ամբողջ հարցն այն է, որ նման մեխանիզմն արագացնելու խնդիր կա: Նախ, գնալով սրվում են ճնշումներն արցախյան բանակցային գործընթացի հետ կապված, եւ եթե լինի հանգուցալուծում՝ շփման գծում ռուսական խաղաղարարների տեղակայման տեսքով, ապա ներհայաստանյան խաղն էլ կդառնա անիմաստ: Հաջորդը, ռազմաբազայի կրկնապատկումը կարծես թե ամիսների հարց է: Ավելի ճիշտ, որոշումը դեռ Պաշտպանության նախարարների մակարդակով է, սակայն կարող է նաեւ գալիք հունվար-փետրվարին ստանալ նաեւ Պուտին-Փաշինյան պայմանավորվածության կամ նույնիսկ՝ ստորագրված փաստաթղթի տեսք: Իսկ այդ դեպքում Փաշինյանը հազիվ թե կարողանա ետ քաշվել, ու արդյունքում՝ «արեւմտյան պատվերը» դառնում է անհեռանկար: Այսինքն, անհանգստացած են նաեւ «արեւմտյան պատվիրատուները», քանի որ նման իրավիճակը կարող է վերջնականապես զրոյացնել «հեղափոխական ձեռքբերումները»: Հետեւաբար, եթե պետք է ինչ-որ բանի հասնել, շտապելու խնդիր կա, քանի որ վաղը կարող է ուշ լինել: Իսկ դա նշանակում է, որ դանդաղող «հեղափոխականներին» հորդորելուց զատ, նաեւ «սթափեցնող» ճնշումների կարիք է զգացվելու՝ սկսած «կոմպրոմատները» կամաց-կամաց մեյդան բերելուց, վերջացրած, ասենք՝ Քոչարյանի գործը ՄԻԵԴ-ում ընթացք տալով: Այսինքն, որ մոտ ժամանակներս հենց այս ուղղություններով՝ սադրանքների եւ եվրոպական ճնշումների տեսքով պետք է բուռն զարգացումների սպասենք, ենթադրելի էՍակայն այդ մեխանիզմը կլինի՞ էֆեկտիվ: Արցախը կարծես թե էլի մնում է լուրջ խոչընդոտ: Այդ թվում, արցախյան հին գեներալիտետը դեռ «ատամ է ցույց տալիս», ինչը վկայեց նաեւ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով Վիտալի Բալասանյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը բավականին լուրջ թափ է հավաքում: Սա եւս մեկ ազդակ է, որ ծայրահեղ իրավիճակներում Արցախը կարող է ուղղակի համագործակցության մեջ մտնել Մոսկվայի հետ, ինչը եւս բոլթոնյան հայտնի ծրագրերի եւ ռուսական ռազմաբազայի դուրսբերման ծրագրերի ձախողման երաշխիք է:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿԱ՞ ԿԱ ՌԴ-ԱՄՆ ԿՈՄՊՐՈՄԻՍ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА