o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՄԼԵՏԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ. ԿԱՅԱՑԱՎ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

06.11.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՀԱՄԼԵՏԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ. ԿԱՅԱՑԱՎ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Կայացավ Երեւանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնը հյուրընկալեց 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների եւ հյուրերի, նրանց թվում էին հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի տնօրեններ Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից եւ Ռուսաստանից: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆԸ:

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 14-րդ փառատոնը

Երեւանյան 7 բեմահարթակներում ցուցադրվել է 10 ներկայացում: Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիային ներկայացումներԵրեւանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին իտալական imPerfect Dancers Company-ի «Համլետ» եւ Ա.Ս. Պուշկինի անվան Օրսկի պետական դրամատիկական թատրոնի` «Չափն ընդդեմ չափի» ներկայացումները: Ի դեպ, «Չափն ընդդեմ չափիով» էլ եզրափակվեց փառատոնըԵրեւանյան թատրոններից հանդես եկան Ռուսական թատրոնը, ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնները, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թատերախումբը: Փառատոնի շրջանակում անցկացվեց նաեւ հատուկ ծրագիր` «FestOUT» խորագրով, որը նախատեսված էր հայ ուսանողների եւ անկախ թատերախմբերի համարՏեղեկացնենք, որ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, որը կընտրեն լեհ եւ հայ փորձագետները, կմասնակցի 2020թ.` Լեհաստանում անցկացվող աշխարհահռչակ «Գդանսկի Շեքսպիրյան Միջազգային Փառատոն»-ում անցկացվող «ShakespeareOFF» փառատոնի ծրագրին:

Շեքսպիրյան կրքերը եռում են․ Ռուսական թատրոն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА