o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՔ ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ` ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

06.11.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
ԵՐԵՔ ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ` ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի ինքնատիպ համերգ` երեք տաղանդավոր սաքսոֆոնահարների մասնակցությամբ: Նոյեմբերի 10-ին, ժամը` 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Sax Time խորագրով համերգային երեկոն, որի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր Հարություն ԱրզումանյանըՀամերգին ելույթ կունենան երեք երկրների տաղանդավոր սաքսոֆոնահարներ Ասյա Ֆատեեւան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) եւ Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում կմիավորվեն` հանրությանը ներկայացնելու սաքսոֆոնի ինքնատիպ երանգներըԵրեկոյին կհնչեն այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ© Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ: Դասական համերգի այս ձեւաչափն իր տեսակով ինքնատիպ է ու անտարբեր չի թողնի հայ ունկնդրին:

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրելյանին (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА